«National Anthem» (հայերեն՝ «Ազգային հիմն»), ամերիկացիերգչուհիԼանա Դել Ռեյի«Born to Die» ստուդիական երկրորդ ալբոմից սինգլ, որը պաշտոնապես թողարկվել է 2012 թվականի հուլիսի 6-ին Polydor և Interscope լեյբլներում։ Ըստ հերթականության՝ ալբոմում հինգերորդն է։ Երգն ունի նաև տեսահոլովակ, որը «YouTubeVevo»-ում հրապարակվել է 2012 թվականի հունիսի 27-ին[1]։ Տեսահոլովակը, որի ռեժիսորը Լանայի «Տրոպիկո» ֆիլմը նկարահանած Էնթոնի Մենդլերն է[2], հիմնված է ամերիկացի նախագահ Ջոն Քենեդու սպանության վրա[3]։