Nintendo Switch (ճապ.՝ ニンテンドースイッチ), հիբրիդային խաղային համակարգ, տեղծված ճապոնական Nintendo ընկերության կողմից։ Nintendo Switch-ը իր մեջ կրում է տնային և դյուրակիր խաղային համակարգեր հատկությունները։ Nintendo Switch-ը մշակման փուլում կրել է «Nintendo NX» կոդային անվանումը, որն էլ ցուցադրվեց 2016 թվականի հոկտեմբերին, սակայն վաճառքի դուրս եկավ միայն 2017 թվականի մարտի 3-ին։
Nintendo Switch-ը կարող է աշխատել ինչպես տնային խաղային համակարգ, այն դեպքում երբ համակարգը տեղադրվում են հատուկ դոկ-կայանում, որն էլ միանում է հեռուստացույցին։ Դոկ-կայանից բացի Nintendo Switch-ը օգտագործում է հատուկ հեղուկ-բյուրեղային, սենսորային էկրան․ խաղացողը կարող է ինչպես պլանշետ ձեռքերում բռած պահի համակարգը, կամ այն տեղադրի սեղանին կախված այն հանգամանքինց, որ հնարավոր է խաղը խաղան մի քանի հոգով։ Անլար վերահսկիչները ՝ Joy-Con, որոնք ներառված են հավաքածու մեջ, նույնպես կարելի է օգտագործել մի քանի ձևերով․ ամրացնելով համակարգի կողային մասերում, տեղադրելով դրանք Grip կոչվող աքքսեսուարում դրանով իսկ ստանալով բոլորիս հայտնի գեյմպադի տեսքը տնային համակարգերի համար կամ օգտագործել համակարգից առաձին ինչպես Wii Remote: Համակարգը տարածքային արգելափակում չունի։
2014 թվականին Nintendo-ում տեղի ունեցավ ֆինանսական կորուստներ, որոնց հիմնական պատճառը նախկին Wii համակարգի վատ վաճառքն էր։ Հետո Nintendo-ի նախագահ Սատորու Իվատան ընկերությանը տարավ դեպի բջջային և նորագույն տեղնոլոգիաններ[1]։
2019 թվականի սեպտեմբերի 20-ին թողարկվեց199 դոլլար արժողությամբ Nintendo Switch Lite-ը, որը համարվում է Nintendo Switch-ի հաջորդը։ Գլխավոր տարբերությունը Joy-Con-ի բացակայությունն է։