No.6 Collaborations Project | ||||
---|---|---|---|---|
Էդ Շիրանի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 12 հուլիսի 2019 | |||
Ժանր | ||||
Տևողություն | 49:48 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | ||||
Պրոդյուսեր |
| |||
Էդ Շիրանի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ No.6 Collaborations Project ալբոմից | ||||
|
No.6 Collaborations Project (անգլ. թարգմանաբար՝ «Համագործակցությունների նախագիծ համար վեց», նաև հայտնի է` No.6), անգլիացի երգիչ և երգահան Էդ Շիրանի չորրորդ ստուդիական ալբոմը[2][3]։ Այն թողարկվել է 2019 թվականի հուլիսի 12-ին Asylum Records և Atlantic Records լեյբլներում։ Ալբոմը Շիրանի 2011 թվականի «No. 5 Collaborations Project» մինի ալբոմի շարունակությունն է և ներառում է համագործակցություններ մի շարք հրավիրված արտիստների հետ, ներառյալ Ջասթին Բիբերի, Կամիլա Կաբելոյի, Թրևիս Սքոթի, Էմինեմի, 50 Cent-ի, Քարդի Բիի, Յանգ Թագի, Սքրիլլեքսի, Բրունո Մարսի և այլոց, ներառյալ բրիտանացի ռեփերներ Stormzy-ի, J Hus-ի և Դեյվի մասնակցությամբ։
Ալբոմի թողարկմանը նախորդել են մի քանի սինգլների թողարկումները` «I Don’t Care»-ը Բիբերի մասնակցությամբ, «Cross Me»-ն Chance the Rapper-ի և PnB Rock-ի մասնակցությամբ, «Beautiful People»-ը Քալիդի մասնակցությամբ, «Blow»-ը Քրիս Սթեփլթոնի և Մարսի մասնակցությամբ, «Best Part of Me»-ն Yebba-յի մասնակցությամբ, «Antisocial»-ը Սքոթի մասնակցությամբ, «South of the Border»-ը Կաբելոյի և Քարդի Բիի մասնակցությամբ և «Take Me Back to London»-ը Stormzy-ի մասնակցությամբ։ Ալբոմը գլխավորել է UK Albums Chart և Billboard 200 չարթերը։