Not Afraid

«Not Afraid»
«Not Afraid» սինգլի շապիկը (Էմինեմ, 2010)
Էմինեմի սինգլը
«Recovery» ալբոմից
Թողարկվածապրիլի 29, 2010
ՖորմատCD-սինգլ, թվային տարածում
Ձայնագրված2010, Effigy Studios (Ֆերնդեյլ, Միչիգան), Encore Studios (Բըրբանք Կալիֆորնիա), Boi-1da Studios (Էյջաքս Օնտարիո)
ԺանրՀիփ հոփ
ԵրգահանԼուիս Ռեստո, Jordan Evans? և Matthew Burnett?
Տևողություն4:10
ԼեյբլShady, Aftermath, Interscope
ՊրոդյուսերBoi-1da, Էմինեմ, Մեթյու Բերնետ, Ջորդան Էվանս
Էմինեմի սինգլների ժամանակագրություն
«Drop the World»
(2009)
«Not Afraid»
(2010)
«Love the Way You Lie»
(2010)

Not Afraid («Չեմ վախենում»), ամերիկացի ռեփեր Էմինեմի 7-րդ ստուդիական ալբոմ «Recovery»-ի առաջին սինգլը[1]։ Սինգլի պրոդյուսերը դարձավ հայտնի բիթմեյքեր Boi-1da-ն։ Սկզբում Էմինեմի կողմից Not Afraid-ի օգտագործվող բիթը նշանակված էր ռեփեր Դրեյքի կոմպոզիցիաներից որևէ մեկի համար։ Սինգլի թողարկումը տեղի ունեցավ 2010 թվականի ապրիլի 29-ին Shade 45 ռադիոյով[2]։ 2010 թվականի մայիսի սկզբի դրությամբ սինգլը հաստատուն կերպով զբաղեցնում էր առաջին հորիզոնականը «iTunes» չարթում։

Սկսած 2010 թվականի մայիսի 22-ից մեկ շաբաթվա ընթացքում երգը «Billboard Hot 100»-ում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը՝ դրանով իսկ դառնալով «Billboard»-ի պատմության 16-րդ երգը, որն այդ չարթում դեբյուտել է առաջին տեղով[3]։

  1. «Eminem Announces First Recovery Single 'Not Afraid'». MTV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  2. «Eminem's «Not Afraid» Will Debut On Shade 45». Rap Radar. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  3. Pietroluongo, Silvio. «Eminem To Enter Hot 100 At No. 1». Billboard.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne