Օազիս | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Oasis |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, բրիթփոփ |
Գործունեություն | 1991-2009 2024 - ներկա |
Լեյբլ | Creation, Epic, Columbia, Sony Music, Big Brother, Reprise |
Պարգևներ | |
Կայք | oasisinet.com |
Նախկին անդամներ | |
Լիամ Գալահեր, Նոել Գալահեր, Փոլ Բոնհեդ Արթուրս, Փոլ Գիգսի ՄաքԳիգան, Թոնի ՄաքԿարոլ, Ալան Ուայթ, Գեմ Արքեր, Անդի Բել | |
![]() |
Oasis, անգլիական ռոք խումբ, որ ձևավորվել է 1991 թվականին Մանչեստր քաղաքում։ Խումբը առաջ կոչվել է «The Rain», իսկ սկզբնական անդամները եղել են Լիամ Գալահերը, Փոլ Արթուրսը, Փոլ ՄաքԳուիգանը և Թոնի ՄաքԿարոլը։ Ավելի ուշ՝ 1995 թվականի ապրիլին նրանց միացավ Լիամի ավագ եղբայր Նոել Գալահերը՝ դառնալով խմբի 5-րդ անդամը։
1993 թվականին Oasis-ը պայմանագիր կնքեց անկախ լեյբլ Creation Records-ի հետ և 1994 թվականին թողարկեց իր առաջին ալբոմը՝ Definitely Maybe-ը։ Հետևյալ տարում խումբը ձայնագրեց (What's the Story) Morning Glory? սինգլը։
Այնուհետև Գալանգեր եղբայրները պարբերաբար հայտնվում էին ամսագրերի շապիկներին իրենց եղբայրական վեճերի և վայրի ապրելակերպի համար։ 1997 թվականին Oasis-ը թողարկեց իր երրորդ Be Here Now ալբոմը, չնայած այն դարձավ Մեծ Բրիտանիայի ալբոմներրի վարկանշային աղյուսակների ամենաարագ վաճառվող ալբոմը՝ դրա հայտնիությունը նվազեց նույն արագությամբ։ 1999 թվականին ՄաքԳուիգանն ու Արթուրսը լքեցին խումբը, քանի որ խումբը պատրաստվում էր ձայնագրել և թողարկել Standing on the Shoulder of Giants ալբոմը։ Նրանց տեղերը լրացրին կիթառահարներ Գեմ Արքերը և Անդի Բելը, ովքեր միացան խմբին Standing on the Shoulder of Giants ալբոմով համերգային շրջագայությանը աջակցելու նպատակով։ Խմբի հինգերորդ ստուդիական ալբոմը՝ Heathen Chemistry-ը թողարկվեց 2002 թվականին։ 2004 թվականին խմբին միանում է The Who խմբի հարվածային գործիքներ նվագող Զակ Սթարկին՝ փոխարինելով Ալան Ուայթին և վերականգնում հայտնիությունը Don't Believe the Truth ալբոմով[1]։
18 տարվա գոյության ընթացքում խումբը թողարկել է 7 ստուդիական ալբոմներ, որոնցից յուրաքանչյուրը գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները և ստացել մուլտիպլատինե կարգավիճակ։ Գինեսի ռեկորդների գիրքը գրանցել է Oasis խմբին բրիտանական հիթ-շքերթների տասնյակում ամենաերկար ժամանակով մնալու համար՝ ուղիղ մեկ տարի։ Խմբի 22 սինգլներ հայտնվել են Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյուսակների լավագույն տասնյակում, իսկ դրանցից 8-ը գտնվել են առաջին հորիզոնականում։