Off the Wall

Off the Wall
ԹողարկվածՕգոստոսի 10, 1979
ԺանրR&B, սոուլ, փոփ[1]
Տևողություն2536 s
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլEpic
EK-35745
ՊրոդյուսերՄայքլ Ջեքսոն, Քուինսի Ջոնս
Մասնագիտական ակնարկ
-ի ալբոմների ժամանակագրություն
The Wiz: Original Motion Picture Soundtrack
(1975)
Off the Wall
(1979)
One Day in Your Life
(1981)
Հատուկ թողարկման շապիկը։
Սինգլներ Off the Wall  ալբոմից
  1. «Don't Stop 'til You Get Enough»
    Թողարկվել է՝ Հուլիս
  2. «Rock with You»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 3, 1979
  3. «Off the Wall»
    Թողարկվել է՝ Փետրվերի 2, 1980
  4. «She's Out of My Life»
    Թողարկվել է՝ Ապրիլի 19, 1980
  5. «Girlfriend»
    Թողարկվել է՝ Հուլիս 1980

«Off the Wall»-ը ամերիկյան փոփ երաժիշտ Մայքլ Ջեքսոնի 5-րդ ստուդիական ալբոմն է և առաջինն է, որը Մայքլին բերեց համաշխարհային ճանաչում։ Ալբոմի թողարկումը եղավ 1979 թվականի օգոստոսի 10-ին, ալբոմը թողարկվեց Epic Records-ի կողմից։ Մինչ թողարկումը ալբոմը արժանացել էր կինոքննադատների դրական խոսքերին, «Վիզ» (անգլերեն.) ֆիլմում նկարահանվելու համար։ Ֆիլմում նկարահանվելիս Մայքլը և Քուինսի Ջոնսը ընկերացան, և Ջոնսը համաձայնվեց աշխատել Ջեքսոնի հետ իր հաջորդ ալբոմի վրա։ Ալբոմի ձայնագրությունը կատարվեց 1978 թվականի դեկտեմբերից մինչ 1979 թվականի հունիս, երգերը ձայնագրվեցին Լոս Անջելեսի Allen Zentz Recording, Westlake Recording Studios և Cherokee Studios ստուդիաներում։ Ալբոմի ձայնագրման աշխատանքների ժամանակ Մայքլը համագործակցում էր բազում երգահանների և կատարողների հետ, ինչպիսիք են Փոլ Մաքքարթնին, Սթիվի Ուանդերը և Ռոդ Թեմփերթոնը։ Մայքլը ինքը գրեց մի քանի երգ, այդ թվում «Don't Stop 'til You Get Enough» սինգլը։

Այս ալբոմը շատ տարբերվեց նախորդ ալբոմներից։ Քննադատները նշեցին, որ «Off the Wall»-ը ներառում է այնպիսի երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ֆանկը, դիսկոն, սոուլը, սոֆթ-ռոքը, ջազը։ Մայքլի վոկալը շարքը բարձր գնահատվեց։ Այս ալբոմի շնորհիվ Մայքլը արժանացավ իր առաջին «Գրեմմիին»։ Մայքլը դարձավ առաջին մենակատարը ում մեկ ալբոմից 4 սինգլ մտնում էին Billboard Hot 100-ի առաջին տասնյակը։ Ալբոմը ունեցավ մեծ կոմերցիոն հաջողություն, մինչ այժմ ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 8 միլիոն օրինակ և 20 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում։

2001 թվականի հոկտեմբերի 16-ին Sony Records-ը վերաթողարկեց ալբոմը։ 2003 թվականին ալբոմը գրավեց 68-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներ, ըստ Rolling Stone ամսագրի»-ում։ Ազգային Ձայնագրման Ասոցիացիան (անգլերեն) ընդգրկեց ալբոմը «Բոլոր ժամանակների և ազգերի 200 ամենանշավոր ալբոմներ» ցուցակում, 80-րդ հորիզոնականի ներքո։ 2008 թվականին «Off the Wall»-ը ընդգրկվեց «Գրեմմիի փառքի սրահ»։

  1. 1,0 1,1 «Off the Wall». AllMusic. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
  2. «Michael Jackson : Off the Wall». Blender. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26–ին-ին.
  3. Christgau, Robert (1979 թ․ դեկտեմբերի 3). «Christgau's Consumer Guide». Robert Christgau. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26–ին-ին.
  4. Maker, Melody (1980). «Off the Wall Review». Uncut Presents NME Originals 80's (2005): 67.
  5. Q (1999 թ․ սեպտեմբեր). «Off the Wall Review : Q magazine». Q (magazine): 128.
  6. Michael Jackson: Off The Wall : Music Reviews Արխիվացված 2009-06-29 Wayback Machine. Stephen Holden. Rolling Stone. Retrieved on 2008-08-15.
  7. Clay, Jennifer. «Off the Wall». Yahoo! Music. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne