«One More Time» | ||||
---|---|---|---|---|
Daft Punk և Romanthony-ի սինգլը | ||||
«Discovery» ալբոմից | ||||
Թողարկված | 30 նոյեմբերի 2000 | |||
Ֆորմատ | 12", CD-սինգլ | |||
Ձայնագրված | 1998 | |||
Ժանր | ֆրանսիական հաուս | |||
Տևողություն | 5:20 | |||
Լեյբլ | Virgin | |||
Պրոդյուսեր | Daft Punk | |||
Daft Punk և Romanthony-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«One More Time», ֆրանսիական Daft Punk դուետի երգը։ Սկզբում (2000 թվականի նոյեմբերի 30) երգը թողարկվել է որպես առանձին սինգլ, հետո ընդգրկվել է Discovery ալբոմում (մարտ 2001)։ Երգը նշանավորվել է ամերիկացի դիջեյ Էնթոնի Մուրի մասնակցությամբ, որի վոկալը խիստ մշակվել է Auto-Tune պրոցեսորի օգնությամբ։ Երգի պաշտոնական տեսահոլովակը 2003 թվականի «Ինտերստելլա 5555» լիամետրաժ անիմե-ֆիլմի մաս է։
Երգի սինգլը հասել է երկրորդ հորիզոնականին Մեծ Բրիտանիայում (UK Singles Chart սինգլների ազգային հիթ-շքերթում)։ ԱՄՆ-ում երգը հասել է 61-րդ հորիզոնականին («Բիլբորդ» ամսագրի «Լավագույն հարյուրյակում»)[1]։
2011 թվականին Rolling Stone ամսագիրը Daft Punk խմբի կատարմամբ «One More Time» երգը տեղադրել է իր «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը» ցանկի 307-րդ հորիզոնականում[2]։
Դրանից բացի, 2014 թվականին բրիտանական New Musical Express երաժշտական ամսագիրը Daft Punk խմբի կատարմամբ «One More Time» երգը տեղադրել է իր «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը» ցանկի 52-րդ հորիզոնականում[3][4].