«Original Prankster» | ||||
---|---|---|---|---|
The Offspring-ի սինգլը | ||||
«Conspiracy of One» ալբոմից | ||||
Թողարկված | 24 հոկտեմբերի, 2000 | |||
Ֆորմատ | CD[1], վինիլ[1], թվային տարածում[2] | |||
Ձայնագրված | 2000 | |||
Ժանր | փոփ-փանք, կամեդի-ռոք, ռեփ-ռոք | |||
Տևողություն | 3:42 | |||
Լեյբլ | Columbia Records | |||
Պրոդյուսեր | Բրենդան Օ’Բրայեն | |||
The Offspring-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Original Prankster», ամերիկյան The Offspring փանք-ռոք խմբի երգը, որ թողարկվել է 2000 թվականի հոկտեմբերի 24-ին որպես խմբի Conspiracy of One վեցերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգի ձայնագրմանը մասնակցել է ռեփեր Redman-ը[3]։ 2005 թվականին երգը ներառվել է The Offspring խմբի հիթերի Greatest Hits հավաքածուում։
Նախքան Conspiracy of One-ի թողարկումը The Offspring խումբը «Original Prankster» երգը ներկայացրել է իր պաշտոնական կայքում որպես անվճար ներբեռնվող MP3-նիշք[2]։ Ավելի ուշ անցկացվել է մրցույթ, որի արդյունքում այդ երգն առաջին ներբեռնողը պետք է ստանար $ 1 մլն։
Սինգլը մեծ հաջողություն է ունեցել։ Ավստրալիայի ձայնագրման ընկերությունների ասոցացիան «Original Prankster» սինգլը ճանաչել է պլատինե[4]։ Մեծ Բրիտանիայում այն ստացել է արծաթե հավաստագիր[5]։
«Original Prankster» երգը հնչել է «Կենդանի» կատակերգական ֆիլմում[6] և օգտագործվել է «Քլիվլենդի շոու» և «Դարիա» մուլտսերիալներում։