«Owner of a Lonely Heart» | ||||
---|---|---|---|---|
Yes-ի սինգլը | ||||
«90125» ալբոմից | ||||
Թողարկված | 5 նոյեմբերի 1983 | |||
Ֆորմատ | 12", 7" | |||
Ժանր | դենս ռոք[1], նոր ալիք, արտ ռոք | |||
Երգահան | Chris Squire?[2], Թրևոր Հորն[2], Թրևոր Ռաբին[2] և Jon Anderson?[2] | |||
Տևողություն | 4:29 (ալբոմային տարբերակ) 3:50 (սինգլ) | |||
Լեյբլ | Atco Records | |||
Yes-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Owner of a Lonely Heart» («Միայնակ սրտի տեր»), անգլիական Yes պրոգ ռոք խմբի երգը՝ իրենց «90125» տասնմեկերորդ ստուդիական ալբոմից (1983)։ Հեղինակներն են խմբի կիթառահար Թրևոր Ռեբինը, վոկալիստ Ջոն Անդերսոնը, բաս-կիթառահար Քրիս Սքվայրը և պրոդյուսեր Թրևոր Հորնը։
Երգը, որը թողարկվել է 1983 թվականի նոյեմբերի 5-ին, դարձել է միջազգային հիթ՝ ընդգրկվելով աշխարհի շատ երկրների լավագույն հիթերի ցուցակում, ներառյալ ամերիկյան (№ 1 Billboard Hot 100-ում և № 1-ը Hot Mainstream Rock Tracks-ում 1984 թվականի հունվարին) և այլ (№ 2՝ Կանադա, Նիդեռլանդներ)[3][4]։ 1984 թվականի արդյունքներով զբաղեցրել է 8-րդ տեղը ԱՄՆ-ում[5][6]։
Երգը 1980-ականներին և 1990-ականներին բազմիցս երգել և քավեր-տարբերակներ ու ռեմիքսներ են ձայնագրել շատ երաժիշտներ, այդ թվում՝ Մայքլ Ջեքսոնը (D.S.1995[7]), Ֆրենկ Զապպան, Deep Dish (2004) և Max Graham, որի 2005 թվականի սինգլը ներառվել է բրիտանական հիթ-շքերթի Top 10-ում[8][9][10]։ Grand Theft Auto: Vice City համակարգչային խաղում «Owner of a Lonely Heart» հնչում է որպես «Flash FM» ռադիոյի թրեքերից մեկը[11]։ Հաջորդ տարիներին երգը ներառվել է ավելի քան հարյուր լավագույն երաժշտության ալբոմ-ժողովածուների թրեք-լիստերում[12]։