Papi

«Papi»
«Papi» սինգլի շապիկը (Ջենիֆեր Լոպես, )
Ջենիֆեր Լոպեսի սինգլը
«Love?» ալբոմից
Թողարկված13 սեպտեմբերի, 2011
Ֆորմատթվային տարածում, CD սինգլ
ՁայնագրվածCove Studios (Նյու Յորք)
Henson Recording (Լոս Անջելես)
Ժանրփոփ
Տևողություն3:43
ԼեյբլIsland
ՊրոդյուսերRedOne, BeatGeak, Jimmy Joker

«Papi», ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երգը նրա յոթերորդ՝ «Love?» ալբոմից։

Այն լատինամերիկյան ձայներանգով երգ է դանս-փոփ ժանրում։ Երգը գրել են RedOne-ը, AJ Junior-ը, BeatGeek-ը, Teddy Sky-ը, Bilal Hajji-ն և Ջիմմ Ջոքերը, թողարկել են RedOne-ը, BeatGeak-ը և Ջիմմի Ջոքերը։ Լիրիկական երգում իր արտահայտությունն է գտել Լոպեսի սերը իր տղամարդու համար կատարած պարերի նկատմամբ։ Երգը պետք է թողարկվեր մինչև 2011 թվականի ապրիլի 19-ը որպես ալբոմի պրոմո-սինգլ, սակայն երգը թողարկվել է միայն ապրիլի 17-ին Ջենիֆեր Լոպեսի կողմից իր ֆեյսբուքյան էջում։ Երգն արժանացել է երաժշտական քննադատների գովաբանությանը. նրանք հայտարարել են, որ դա «Love?» ալբոմի ամենավառ երգերից մեկն է։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne