PlayStation | |
---|---|
![]() | |
![]() | |
Մշակող | Sony Interactive Entertainment |
Սերիայի մաս | PlayStation |
Նախորդ | Super NES CD-ROM? |
Հաջորդ | Playstation 2 և PS one? |
Թողարկման թվական | դեկտեմբերի 3, 1994 |
🌐 | playstation.com |
![]() |
PlayStation (ճապոներեն՝ プレイステーション Պուռեյսուտե սեն, պաշտոնական հապավումը PS կամ PS1), խաղային հինգերորդ սերնդի կոնսոլ մշակված Sony Computer Entertainment ընկերության կողմից Կենա Կուտառագիի ղեկավարությամբ։ Կոնսոլի ներկայացումը տեղի է ունեցել 1994 թվականի դեկտեմբերի 3-ին, Ճապոնիայում[1]։ ԱՄՆ-ում սարքը հայտնվել է 1995 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ Եվրոպայում՝ 1995 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կոնսոլը առաջին խաղային համակարգն է PlayStation շարքում։ 2000 թվականին լույս է տեսել նորացված տարբերակը, որը կոչվում է PS one, որը ավելի փոքր չափերով է և բուն PlayStation-ից տարբերվում է զգալիորեն։ Սարքը դուրս եկավ շատ սիրված, ապահովելով Sony-ի առաջընթացը խաղերի արդյունաբերության մեջ, որտեղ մինչև այդ պահը միանձյա իշխում էին Nintendo-ն և Sega-ն։