PlayStation 3

PlayStation 3
Изображение логотипа
ՄշակողSony Interactive Entertainment
Սերիայի մասPlayStation
ՆախորդPlaystation 2
ՀաջորդPlayStation 4
Թողարկման թվականնոյեմբերի 11, 2006
🌐playstation.com/explore/ps3
 PlayStation 3 Վիքիպահեստում

PlayStation 3 (PS3), պատկանում է Sony Interactive Entertainment-ի կողմից մշակված ութերորդ սերնդի վիդեո խաղային կոնսուլների շարքին[1]։ Այն առաջին անգամ ներկայացվեց 2005 թվականի մայիսին Լոս Անջելեսում` E3 խաղերի ցուցահանդեսում, որպես PlayStation 2-ի պաշտոնական իրավահաջորդ[2]։ PlayStation 3-ը առաջին անգամ գործարկվել է 2006 թվականի նոյեմբերի 11-ին Ճապոնիայում, 2006 թվականի նոյեմբերի 17-ին` Հյուսիսային Ամերիկայի երկրներում, իսկ 2007 թվականի մարտի 23-ին` Եվրոպայում։ Որպես յոթերորդ սերնդի վիդեո խաղային կոնսոլ, մրցակցում է Nintendo Wii-ի, Microsoft-ի և Xbox 360-ի հետ[3]։ Բացի վիդեո խաղերից, PS3-ը կարող է նաև նվագարկել ձայնասկավառակներ` DVD և Blu-ray սկավառակներ[4]։ Այլ ֆորմատի այլ երաժշտություն, պատկեր և վիդեո ֆայլեր կարելի է կրկնօրինակել ներքին կոշտ սկավառակի միջոցով, ինչպես նաև արտաքին մեդիայի կամ DLNA-ի հետ համատեղելի սերվերի միջոցով[5]։

2009 թվականի սեպտեմբերին թողարկվեց PlayStation 3-ի բարակ տարբերակը, որը ավելի թեթև, բարակ և էժան էր, քան սկզբնական տարբերակը։ Սուպեր բարակ PlayStation 3-ի գրաֆիկական և տեխնիկապես վերանայված մոդելը, թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերին[6][7]։ Մինչև 2009 թվականը PlayStation 3 ունեցել է շատ դժվար վաճառքի սկիզբ։ 2009 թվականին Slim-ը կատարեց ներդրում, որի շնորհիվ այն սկսեց ավելի արագ վա ճառվել։ Մինչև 2016 թվականի հունվարը PlayStation 3-ը ամբողջ աշխարհին վաճառել էր ապրանքանիշի 86,290,000 օրինակ, որը համապատասխանում էր Xbox 360-ի վաճառքին։ Playstation 3-ը ԱՄՆ-ում սկսել է վաճառվել 2016 թվականի հոկտեմբերից։ PlayStation 3-ի իրավահաջորդը PlayStation 4-ն է, որը սկսել է արտադրվել 2013 թվականի փետրվարից։ Այն Եվրոպայում թողարկվել է նույն թվականի նոյեմբերի 29-ից[8]։

  1. Chris Remo. (22 апреля 2006). «Sony Keynote by Phil Harrison» (անգլերեն). Shacknews. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 18 мая 2006-ին.
  2. Brenna Hillier (09 октября 2013 года). «PS3 originally intended for 2005 launch, delayed for hardware rejig – rumour». VG247. Վերցված է 17 октября 2013 года-ին.
  3. UNIT SALES OF HARDWARE (SINCE APRIL 2006) Արխիվացված 2013-02-15 Wayback Machine
  4. Brenna Hillier. (26 ноября 2012). «PlayStation 3 sales reach 70 million units worldwide». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 16 ноября 2012-ին.
  5. Sinan Kubba (06 ноября 2013 года). «PlayStation 3 up to 80 million consoles shipped worldwide». joystiq. Վերցված է 07 ноября 2013 года-ին.
  6. «Sony Is Killing Off The PS3 In Japan, It Seems». Kotaku Australia (անգլերեն). 2017 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2017-08-24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  7. Yee, Lawrence (2017 թ․ մարտի 20). «Sony to Halt Playstation 3 Production in Japan». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «SONY COMPUTER ENTERTAINMENT INC. TO LAUNCH ITS NEXT GENERATION COMPUTER ENTERTAINMENT SYSTEM, PLAYSTATION 3 IN SPRING 2006» (PDF). Sony Computer Entertainment. 2005 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 26 мая 2006-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne