pocketgamer.com(անգլ.) | |
---|---|
Տեսակ | լրատվական կայք համակարգչային խաղերի մասին |
Լեզու | անգլերեն |
Բացված | 2005 |
Pocket Gamer, կայք, որը նվիրված է բջջային սարքավորումների համար նախատեսված խաղերին։ Թողարկվել է 2006 թվականին և պատկանում է Steel Media Ltd բրիտանական ընկերությանը[1]։ Կայքը հրապարակում է բջջային սարքավորումների համար նախատեսված խաղերի մասին ակնարկներ, ինչպես նաև ամեն տարի շնորհում է Pocket Gamer Awards մրցանակը[2]։ Բացի հիմնական կայքից, Pocket Gamer-ը ստեղծել է կայք PocketGamer.biz, որը նախատեսված է բջջային սարքավորումների համար խաղեր մշակողներին և կազմակերպում է Եվրոպայում ամենամեծ կոնֆերանսները՝ Pocket Gamer Connects, նվիրված բջջային խաղերի արտադրույթյանը[3][4]։
2008 թվականին համագործակցելով O2, T-Mobile և Vodafone ընկերությունների հետ, սկսեց հրապարակել Pocket Gamer ամսագիրը, որը վաճավեց ավելի քան 500 000 օրինակով[5]։ 2010 թվականին մեկ ամսվա ընթացքում ամսագիրը հրապարակեց 2 համար, որը շնորհիվ կարողացավ ապահովել 150 000 օրինակի վաճառք[6]։
2008 թվականին մեկներկեց կայքի ֆրանսիական տարբերակը PocketGamer.fr։ 2010 թվականին ֆրանսիական տարբերակը միավորվեց Ֆրանսիայում առաջատար JMobil կայքի հետ։ Այս համագործակցությունը թողարկվեց PocketGamer.fr բրենդի ներքո, իսկ JMobil-ի հիմնադիր և նախկին խմբագիր Ջուլեն Ռոյը դարձավ Pocket Gamer-ի ֆրանսիական մասնաճյուղի տնօրենը, ով բացի հիմական կայքի համար, խմբագրումներ էր կատարում նաև Mobiles Magazine և IG Magazine ամսագրերի համար[7]։
Բրիտանական The Guardian պարբերականը Pocket Gamer կայքը ընդգրկեց «100 կարևորգույն կայքեր»-ի ցանկում, և անվանեց այն լավագույն կայքը բջջային գեյմինգի ոլորտում[8]։