Polyphony Digital | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող, բիզնես ձեռնարկություն և կաբուսիկի գայսյա |
Հիմնադրված է | ապրիլի 2, 1998 |
Վայր | Կիտա, Տոկիո, Ճապոնիա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Kazunori Yamauchi? |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | PlayStation Studios? |
Սեփականատեր | Sony Interactive Entertainment |
Կայք | polyphony.co.jp/company(անգլ.)(ճապոներեն) |
Polyphony Digital, ճապոնական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է 1998 թվականին։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Տոկիո քաղաքում։ Համարվում է PlayStation Studios-ի դուստր ընկերությունը[1]։
Ընկերությունը հայտնի է իր Gran Turismo խաղաշարքով, որն իրենից ներկայացնում է ավտոմոբիլային սիմուլյատոր, նախատեսված բացառապես Sony խաղային համակարգերի համար։ 2010 թվականի տվյալներով խաղը վաճառվել էր ընդհանուր առմամբ 65 միլլիոն օրինակով[2]։ Խաղաշարքի խաղերը համարվում են իրականին ամենամոտը, որոնք հասանելի են խաղային համակարգերի համար։ Gran Turismo 5 խաղը մինչև թողարկվելը արդեն համարվում էր ամենաիրական ավտոմոբիլային սիմուլյատորը[3]։ Խաղաշարքը նման հաջողություններ է գրանցել շնորհիվ մեքենաշինությամբ զբաղվող ընկերությունների ( Nissan, Honda, Alfa Romeo, BMW) հետ համագործակցության[4]։