Portable Game Notation | |
---|---|
Ընդլայնում | .pgn |
MIME | application/vnd.chess-pgn և application/x-chess-pgn[1] |
Մշակող | Սթիվեն Էդվարդս |
Հրատարակված է | 1993 |
Ֆորմատի տեսակ | ֆայլի ֆորմատ |
Portable Game Notation (PGN, հայերեն՝ Պարտիայի դյուրակիր նոտագրություն), շախմատային պարտիաները պահելու համար նիշքի ձևաչափ։ Այն նախագծել է Սթիվեն Էդվարդսը (անգլ.՝ Steven J. Edwards)[2] 1993 թվականին՝ շախմատային ծրագրերի միջև պարտիաների փոխանակումը (օրինակ, համացանցի միջոցով) հեշտացնելու համար[3]։
PGN ձևաչափն օգտագործում է ASCII կոդավորման նիշերը[4] և բաղկացած է երկու մասից՝ մետատվյալներ և պարտիաների նշում։ Առաջին մասում տեղեկություններ են խաղի մասին՝ մրցաշար, խաղափուլ, խաղացողների անուններ, արդյունք և այլն։ Երկրորդ մասը բաղկացած է հանրահաշվական նոտագրությունից[2]։ Մեկնաբանությունները գրվում են ձևավոր փակագծերի մեջ։
Շախմատային ծրագրերի մեծ մասն աշխատում է այս ձևաչափով։ Նիշքերի մշակումը կարող է իրականացվել նաև տեքստի խմբագրման սովորական ծրագրի միջոցով։ Մեկ նիշքում կարող են պահպանվել մեկից ավելի պարտիաներ։