RCA Records | |
---|---|
![]() Լոգո, որն օգտագործվում է 2015 թվականից ի վեր։ Մինչ այդ՝ այն օգտագործվել է նաև 1967-1987 թվականներին։ | |
Տեսակ | Ձայնագրման լեյբլ |
Ընկերության տեսակ | Դուստր ընկերություն |
Հիմնադրված է | 1900-01-3 ) (որպես Consolidated Talking Machine Company)[1][2] |
Հիմնադիր |
|
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Փիթեր Էդջ |
Գլխավոր անձինք |
|
Արդյունաբերություն | phonographic industry? |
Արտադրանք | Երաժշտություն |
Մայր ընկերություն |
|
Ստորաբաժանումներ | RCA, Arcano Records, RCA Custom, Grunt, Neon, Vik Records և RCA Special Products? |
Դուստր ընկերություններ | RCA S.p.A. և Otto Dynamite |
Սեփականատեր | Sony Music Entertainment |
Կայք | rcarecords.com |
RCA Records (նախկինում իրավաբանորեն վաճառվել է որպես RCA Records Label)[4], Sony Music ընկերության կողմից հիմնադրված ամերիկյան ձայնագրման լեյբլ՝ Sony Corporation of America-յի դուստր ընկերություն։ Այն Sony Music-ի չորս առաջատար լեյլբներից մեկն է, RCA Records-ի նախկին մրցակից Columbia Records-ի, ինչպես նաև Arista Records-ի և Epic Records-ի հետ միասին։ Լեյբլը տարբեր ժանրերի երաժշտություն է թողարկում, ներառյալ փոփը, դասականը, ռոքը, աֆրոբիթը, էլետրոնայինը, ռիթմ ընդ բլյուզը, ջազը և քանթրին։ Լեյբլի անվանումը ծագում է դրա արդեն գոյություն չունեցող մայր ընկերության՝ Radio Corporation of America (անգլ. թարգմանաբար՝ «Ամերիկյան ռադիոկորպորացիա», RCA) սկզբնատառերից[5]։ Այն ամբողջությամբ ձեռք է բերվել Bertelsmann ընկերության կողմից 1986 թվականին, ինչը դարձրել է այն Bertelsmann Music Group-ի մի մասը)։ Սակայն 2004 թվականին RCA Records-ը դարձել է Sony BMG Music Entertainment-ի՝ BMG-ի և Sony Music-ի միաձուլման մի մասը և ձեռք է բերվել վերջինիս կողմից 2008 թվականին՝ Sony BMG-ի կազմալուծումից և Sony Music-ի վերակառուցվելուց հետո։ Այն երկրորդ ամենահին ձայնագրման լեյբլն է ամերիկյան պատմության մեջ՝ Columbia Records քույր լեյբլից հետո։
2019 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ RCA Records-ի հետ պայմանագիր կնքած արտիստների թվում էին Քրիստինա Ագիլերան, A$AP Rocky-ն, Քրիս Բրաունը, Մայլի Սայրուսը, Dave Matthews Band-ը, Դևիդ Քրեյգը, Foo Fighters-ը, Բեքի Ջին, G-Eazy-ն, Չայլդիշ Գամբինոն, Մարտին Գարիքսը, Բադի Գայը, H.E.R-ը, Էնրիկե Իգլեսիասը, Կեշան, Ալիշա Քիզը, Քալիդը, Նորմանին, Pentatonix-ը, Փինքը, Մարկ Ռոնսոնը, Շակիրան, SZA-ը, Բրայսոն Թիլերը, Ջասթին Թիմբերլեյքը, Աշերը, Walk the Moon-ը և Զեյնը[6]։
Լեյբլի գոյության ընթացքում այն որոշ վիճաբանությունների է մասնակցել տարբեր արտիստների հետ, այդ թվում նաև Քելլի Քլարկսոնի[7][8][9], Ավրիլ Լավինի[10][11][12] և Քենի Ռոջերսի հետ[13]։