Red Pill Blues | ||||
---|---|---|---|---|
Maroon 5-ի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 3 նոյեմբերի, 2017 | |||
Ժանր | Հիփ հոփ, Փոփ, Սոֆթ ռոք, Ֆանկ | |||
Տևողություն | 42:09 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | 222 Records, Interscope Records | |||
Պրոդյուսեր | Ջոն Ռայան, Նոյ Պասովա, OzGo, Ֆիլ Պոլ, Սեմ Ֆարար, Ջեյսոն Էվիգան, J Kash, Ադամ Լևին, Ջուլիեն Բունետա, Afterhrs, Բեն Բիլիոնս, Չարլի Փութ, DiploKing Henry, Ռիկի Ռիդ, CirkutTMS, Բենի Բլանկո, The Arcade, Լուի Ռետին, Ռայան Օգրեն, Նիկ Բեյլի | |||
Maroon 5-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Red Pill Blues ալբոմից | ||||
|
Red Pill Blues[1], ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի վեցերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին «222» և «Interscope Records» լեյբլների կողմից։ Սա խմբի առաջին ալբոմն է, որը թողարկվել է մուլտի գործիքավորող Սեմ Ֆարարի հետ՝ որպես խմբի պաշտոնական անդամ, դրանից առաջ՝ 2012 թվականին, եղել է միայն համաերգային շրջագայության մասնակից։ Ալբոմի անվանումը հղում է արվում «կարմիր կամ կապույտ հաբ ընդունելու» արտահայտությանը, որը հնչել է 1999 թվականի «Մատրիցա» գիտաֆանտաստիկ ֆիլմում[1]։
Ալբոմի աջակցության համար թողարկվել է երեք սինգլ՝ ամերիկացի երգչուհի SZA-ի մասնակցությամբ «What Lovers Do», «Wait» և Քարդի Բիի մասնակցությամբ՝ «Girls Like You» երգի նոր տարբերակը։ Ինչպես նաև, ալբոմի աջակցության համար Էկվադորի Կիտո քաղաքում 2018 թվականի մարտի 1-ին տեղի է ունեցել Red Pill Blues Tour-ը[2]։