Rehab

«Rehab»
Էմի Ուայնհաուսի սինգլը
«Back to Black» ալբոմից
Թողարկված2006 թվականի հոկտեմբերի 23
ՖորմատCD single, digital download
ԺանրՍոուլ
Տևողություն3:36
ԼեյբլIsland
ՊրոդյուսերՄարկ Ռոնսոն

«Rehab», բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի երգերից, երկրորդ ստուդրական ալբոմում՝ Back to Black: Երգը գրել է Ուայնհաուսը, պրոդյուսերը եղել է Մարկ Ռոնսոնը և թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին։ Տեքստը ինքնակենսագրություն է, որտեղ նկարագրվում է լիրիկական հերոսը, ով տառապում է ալկոհոլային կախվածությունից, բայց հրաժարվում է բուժվելուց վերականգնողական կլինիկայում։

Երգը ստացել է լավ ակնարկներ երաժշտական քննադատների և առևտրայի հաջողությունների է հասել Անգլիայում և այլուր։ 2007 թվականին ձայնագրությունը պարգևատրվել է, որպես ժամանակակից երգ։ «Rehab» 2008 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է երեք մրցանակ, հետևյալ կատեգորիանեում՝ «տարվա ձայնագրություն», «տարվա երգ», «լավագույն փոփ կանացի կատարում»։

Մի քանի կատարողներ կատարել են «Rehab» երգը, պաշտոնական թողարկումներով և համերգների ժամանակ։ Գույություն ունեն երգի երկու պաշտոնական ռեմիքսներ՝ առաջինը ձայնագրվել է ռեփեր Jay-Z-ի հետ, իսկ երկրորդը՝ Pharoahe Monch-ի։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne