«Rescue Me» (անգլ. թարգմանաբար՝ «Փրկիր ինձ»), , ամերիկացի երգչուհի Մադոննայի երգը, որը ձայնագրվել է The Immaculate Collection լավագույն հիթերի հավաքածուում։ Մադոննան գրել և պրոդյուսերավորել է երգը Շեփ Փեթիբոնի հետ։ Ի սկզբանե չի ծրագրվել երգը թողարկել որպես սինգլ, սակայն ռադիոյում ունեցած հաջողությունների շնորհիվ լեյբլը փոխել է իր մտադրությունը։ Առևտրական թողարկումն ընթացել է մի շարք ռեմիքսներով։ «Rescue Me» եգը ստացել է դրական արձագանքներ քննադատների կողմից։ Սինգլը հայտնվել է մի շարք երկրների հիթ-շքերթների առաջին հորիզոնականում՝ Կանադա, Դանիա, Իռլանդիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ։