Roar

«Roar»
«Roar» սինգլի շապիկը (Քեթի Փերրի, 2013)
Քեթի Փերրիի սինգլը
«Prism» ալբոմից
Թողարկված2013 թվականի օգոստոսի 10
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2013 թվականի մարտ
ԺանրՓաուեր փոփ
ԵրգահանՔեյթի Փերրի, Dr. Luke, Մաքս Մարտին, Բոնի ՄակՔի և Cirkut
Տևողություն3:42
ԼեյբլCapitol
ՊրոդյուսերDr. Luke, Մաքս Մարտին, Cirkut
Քեթի Փերրիի սինգլների ժամանակագրություն
«Hummingbird Heartbeat»
(2012)
«Roar»
(2013)
«Who You Love»
(2013)

«Roar», ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի երգը, որ ձայնագրվել է նրա Prism չորրորդ ստուդիական ալբոմի համար (2013)։ Երգը գրվել է Փերրիի և Բոննի ՄակՔեյի կողմից։ Պրոդյուսերներ և համահեղինակներ են դարձել Մաքս Մարտինը և Լուկաշ Գոտվալդը։ Երգը՝ որպես ալբոմի առաջին սինգլ, թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 10-ին։

Երգը ստացել է տարբեր արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ Շատ տեսաբաններ նշել են երգի ընդհանուր հնչողությունը, իսկ մյուսները քննադատել են երգի տեքստը, քանի որ զգում են երգի կանխատեսելիությունը և կլիշեյի առկայությունը։ Սինգլը ունեցել է առևտրային մեծ հաջողություններ՝ դառնալով Փերրիի ամենաբարձր հորիզոնականում գտնվող սինգլը. այն գտնվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի ութերորդ հորիզոնականում։ «Roar» սինգլը նաև գլխավորել է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իռլանդիայի և Նոր Զելանդիայի հիթ-շքերթները։

Փերրին բազմիցս ելույթներ է ունեվել սինգլը գովազդելու համար։ Նա ելույթ է ունեցել MTV Video Music Awards 2013 փակ համերգում, The X Factor-ում և գերմանական Schlag den Raabշոուում։ «Roar» երգը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության Տարվա երգ, Լավագույն փոփ-սոլո կատարում անվանակարգերում։ Սինգլը հանդիսանում է աշխարհում ամենաշատ վաճառվողներից մեկը. ընդհանուր առմամբ վաճառվել է սինգլի 10.5 միլիոն օրինակ։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne