«Rolling in the Deep» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Ադելի երգը «21» ալբոմից | ||||
Թողարկված | 2010 թվական, նոյեմբերի 29 | |||
Ֆորմատ | CD single, digital download | |||
Ձայնագրված | Eastcote Studios, Լոնդոն | |||
Ժանր | սոուլ, բլյուզ | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 3:48 | |||
Լեյբլ | XL | |||
Հեղինակ | Ադել[1] և Paul Epworth?[1] | |||
Կոմպոզիտոր | Ադել[1] և Paul Epworth?[1] | |||
Տոնայնություն | C minor | |||
Պրոդյուսեր | Փոլ Էպոուրտ | |||
21 ալբոմի երգացանկ | ||||
|
«Rolling in the Deep», բրիտանացի երգչուհի Ադելի երգը իր երկրորդ ստուդիական ալբոմից։ Ստեղծագործությունը գրվել է Ադելի և Փոլ Էպուորտի կողմից։ Ըստ երգչուհու՝ այն բլյուզի, գոսպելի և դիսկոյի խառնուրդ է։ Երգը հրապարակվել է 2010 թվականի նոյեմբերի 29-ին Նիդերլանդներում։
Երգը դրական գնահատական է ստացել մի շարք երաժշտական քննադատների կողմից։ Այն ղեկավարել է հիթ–շքերթներ Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում։ Մեծ Բրիտանիայում սինգլը Ադելի երկրորդ հիթն է դարձել, արժանանալով բարձր գնահատականի։ Դրանից հետո «Rolling in the Deep» գլխավոր տեղում է եղել ԱՄՆ-ի Hot 100 աղյուսակում։ 2011 թվականին ԱՄՆ–ում վաճառվել է այս երգի ավելի քան 1 220 000 թրեկեր, իսկ նոյեմբերին 5,6 միլիոն։
2010 թվականի լավագույն երգերի ցանկում «Rolling in the Deep» 50-րդ տեղն է զբաղեցրել։ «Rolling in the Deep» դարձել է 2011 լավագույն երգը ըստ երկու ամսագրերի Billboard և Rolling Stone։
Սինգլը դարձել է Billboard–ի լայնորեն հնչած երգը վերջին 25 տարում։ 2012 թվականի փետրվարի 12-ին Լոս Անջելեսում 54–րդ Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել է Տարվա լավագույն երգ մրցանակով։