![]() | |
---|---|
Տեսակ | բջջային վճարում, Թվային դրամապանակ և բջջային հավելված |
Նախագծումը՝ | Samsung Electronics? |
ՕՀ | Անդրոիդ |
Լույս տեսավ՝ | օգոստոսի 20, 2015 |
Մասն է | Samsung Wallet?[1] |
Կայք | samsung.com/us/samsung-pay/ |
![]() |
Samsung Pay, բջջային վճարումների ծառայություն, որը մշակվել է Samsung Electronics-ի կողմից։ Ծառայությունը հնարավորություն է տալիս հեռախոսի կամ ընկերության կողմից մշակված այլ լրացուցիչ սարքերի միջոցով կատարել վճարումներ։ Ի տարբերություն Apple Pay-ի, ծառայությունը աջակցում է ոչ միայն NFC վճարումներ, այլ նաև վճարումներ էլեկտրամագնիսական փոխանցման միջոցով (MST), որը հնարավորություն է տալիս վճարումներ կատարել նաև տերմինալների միջոցով, որոնք աջակցում են միայն մագնիսական շերտերով քարտեր[2]։
Ծառայությունն առաջին անգամ գործարկվել է Հարավային Կորեայում 2015 թվականի օգոստոսի 20-ին, որից հետո նույն թվականին սեպտեմբերի 28-ին գործարկվել է ԱՄՆ-ում։ 2016 թվականին Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում (CES 2016) ընկերությունը հայտարարել է, որ Samsung Pay ծառայությունը գործարկվելու է Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսպանիայում և Սինգապուրում[3]։ Ռուսաստանում ծառայությունը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 29-ին[4]։