Samsung Galaxy A7 | |
---|---|
Արտադրող | Samsung Electronics |
Էկրան | Super AMOLED, 16Մգույն, 5.7 դյուրմ, 1080 x 1920 պիփսել, Corning Gorilla Glass 4 |
Տեսախցիկ | 16 MP, f/1.9 |
Պրոցեսոր | Octa-core 1.9 ԳՀց Cortex-A53 |
Օպերատիվ հիշողություն | 3 ԳԲ |
Ցանցեր | Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, dual-band, WiFi Direct,
Bluetooth 4.2, A2DP, EDR, GPS, with A-GPS, GLONASS, BDS, NFC, FM ռադիո |
Մարտկոց | 3600 միլիամպեր/ժամ |
Սերիա | Galaxy A |
Նախորդ | Galaxy A5 (2017) |
Հաջորդ | Galaxy A9 |
Գրաֆիկային ֆորմատներ | Mali-T830MP3 |
Samsung Galaxy A7 (2017), անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, Սամսունգ ընկերության Galaxy A սերիայի յոթերորդ սերունդը։ Թողարկվել է 2017 թվականի հունվարի 2-ին Samsung Galaxy A3 (2017)-ի և Samsung Galaxy А5 (2017)-ի հետ միասին։ Այս քայլը Սամսունգի սմարթֆոնների վաճառքի նոր սկիզբ էր, քանի որ Galaxy Note 7-ի վաճառքը դեռևս 2016 թվականի հոկտեմբերից դադարեցվել էր[1]։
Galaxy A7 (2017) աշխատում է Android օպերացիոն համակարգի 6.0.1 Marshmallow տարբերակով, Grace UX ինտերֆեյսի հետ համատեղ։ Սմարթֆոնը հագեցած է Exynos 7880 պրոցեսորով, SoC-ը բաղկացած է 8 ARM Cortex-A53 էլեկտրոնային սխեմաից, որպես գրաֆիկական պրոցեսոր օգտագործվում է Mali-T830MP3 GPU, սարքը ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 32 ԳԲ ներքին հիշողություն, (բարձրացնելով մինչև 256 Գբ), նաև ունի microSD-քարտի օգտագործման հնարավորություն, որի համար նախատեսված դաշտը կարելի է օգտագործել նաև, որպես երկրորդ Nano-sim քարտի դաշտ։ Սմարթֆոնը ունի ոչ շարժական ուժակուտակիչ, ինչպես և իր նախորդները, որի հզորությունը կազմում է 3600 միլիամպեր/ժամ, ունի արագ լիցքավորման հնարավորություն։ Սմարթֆոնը ներառում է ip68 Sid ջրից պաշտպանման համակարգ։ Էկրանը պատրաստված է 3D ալյումինե Gorilla Glass 4 ապակուց[2]։