Sanzaru Games | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2007 |
Վայր | Foster City, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 60 մարդ (2010)[1] |
Սեփականատեր | Meta Platforms |
Կայք | sanzaru.com(անգլ.) |
Sanzaru Games, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնվել է 2007 թվականին Կալիֆոռնիայում։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Ֆորստեր Սիթիում։ 2008 թվականին ընկերությունը թողարկեց իր առաջին խաղը՝ Ninja Reflex, որը նախատեսված էր Windows, Nintendo DS և Wii համար։ Ընկերության երկրորդ խաղը դարձավ Secret Agent Clank-ը, մշակված High Impact Games-ի կողմից նախատեսված PlayStation Portable և PlayStation 2-ի համար։ Խաղի թողարկումը PlayStation 2-ի համար կայացավ 2009 թվականի մայիսի 26-ին։ Ընկերության երրորդ խաղը՝ The Sly Trilogy-ն էր, Sucker Punch Productions ստուդիայի կողմից մշակված խաղ, որը նախատեսված էր PlayStation 2-ի համար, և իրենից ներկայացնում էր Sly Cooper խաղի կատարելագործված տարբերակը։ 2010 թվականի նոյեմբերին թողարկվեց խաղի տարբերակը PlayStation 3-ի համար։ Հետագայում, ստուդիան Big Fish Games-ի հետ միասին սկսեց զբաղվել Mystery Case Files։ The Malgrave Incident խաղի մշակմամբ, որը նախատեսված էր Wii-ի համար։ Խաղը թողարկվեց 2011 թվականի հուլիսին։ 2013 թվականին ընկերությունը թողարկեց Sly Cooper։ Thieves in Time և Bentley’s Hackpack խաղերը նախատեսված PlayStation 3 և PlayStation Vita համար։
2020 թվականի փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ Facebook-ը գնել է Sanzaru Games-ը և միացրեց նրան Oculus Studios-ին[2][3]։