«Send My Love (To Your New Lover)» | ||||
---|---|---|---|---|
Ադելի սինգլը | ||||
«25» ալբոմից | ||||
Թողարկված | 16 մայիսի, 2016 | |||
Ֆորմատ | թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | Maratone Studios, Ստոկհոլմ, Eastcote Studios, Լոնդոն | |||
Ժանր | փոփ-երաժշտություն | |||
Երգահան | Ադել, Մաքս Մարտին և Shellback | |||
Տևողություն | 3:43 | |||
Լեյբլ | XL | |||
Պրոդյուսեր | Մաքս Մարտին, Շելբեկ | |||
Ադելի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Send My Love (To Your New Lover)» (հայերեն՝ «Փոխանցիր բարև (քո նոր սիրուն)»), բրիտանացի երգչուհի Ադելի երգն է նրա երրորդ 25 ստուդիային ալբոմից։ Գրել է Ադելը շվեդ համահեղինակ, Մաքս Մարտինի և Շելբեկի հետ, որոնք նաև հանդիսացել են երաժշտության հեղինակները, երգը թողարկվել է XL Recordings լեյբլի երկրորդ ալբոմում։ Ձայնագրվել է փոփ ժանրում, երգը, հենց երգչուհին բնութագրել է այսպես «նա ուրախ հեռացավ»։ 2016 թվականի մարտի 25-ին, Գլազգո համերգի ժամանակ, Ադելը հայտարարել է, որ երգը կթողարկվի որպես 25 ալբոմի երրորդ սինգլ։
2016 թվականի մայիսի 16-ին սինգլը առանձին հրատարակվել է iTunes Store-ի կողմից։ USA Today-ի լրագրողները «Send My Love (To Your New Lover)»-ը ընդգրկել են 2015 թվականի լավագույն 50 երգերի շարքում, դասակարգելով այդ երգը երգչուհու լավագույն երգերի շարքում[1]։ Երգը հասել է 122-րդ հորիզոնականի UK Singles Chart հիթ-շքերթում և 79-րդ հորիզոնականի Billboard Hot 100 հիթ-շքերթում։ Նա նաև զբաղեցրել է տարբեր հորիզոնականներ այնպիսի երկրների հիթ-շքերթներում ինչպիսիք են Ավստրալիան, Ավստրիան, Կանադան, Ֆինլանդիա, Ֆրանսիան, Գերմանիան, Շոտլանդիան և Իսպանիան։