«Shakira: Bzrp Music Sessions, Vol. 53» | |
---|---|
Bizarrap-ի և Շակիրայի սինգլը | |
Թողարկված | 11 հունվարի 2023 |
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ |
Ժանր | էլեկտրոփոփ[1], EDM[2] |
Տևողություն | 3:33 |
Պրոդյուսեր | Bizarrap |
«Shakira: Bzrp Music Sessions, Vol. 53» (հայտնի նաև որպես «Out of Your League» (անգլերեն) և «Pa' Tipos Como Tú» (իսպաներեն)[Ն 1], արգենտինացի դիջեյ Bizarrap-ի և կոլումբիացի երգչուհի Շակիրայի երգը։ Այն թողարկվել է 2023 թվականի հունվարի 11-ին Dale Play Records լեյբլում, նույն օրը Bizarrap-ի յութուբյան ալիքում հրապարակվել է նրա հանրահայտ Bzrp Music Sessions շարքի մաս կազմող երաժշտական տեսահոլովակը։
Լինելով Շակիրայի նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի դեմ ուղղված դիսս-թրեք, ինչպես նաև կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման կոչ[11]՝ երգը, ինչպես հաղորդվում է, որ «պայթեցրել է համացանցը»[12]՝ գերազանցելով տարբեր ռեկորդներ Լատինական երգի հանդիսատեսի և ունկնդիրների քանակով, ինչպես նաև զգալի ազդեցություն ունենալով տեքստում նշված ապրանքանիշերի շուկայի վրա։ Երգը դարձել է թիվ մեկ երգը 16 երկրներում, ինչպես նաև ընդգրկվել է Billboard Hot Latin Songs-ում։ Սա Bizarrap-ի առաջին սինգլն էր և Շակիրայի հինգերորդ սինգլը, որն ընդգրկվել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի հիթերի առաջին տասնյակում, առաջինը՝ «Beautiful Liar»-ից հետո (2007)։ Երգը բարձր գնահատականների է արժանացել հիշարժան հնչողության և խոսքերի, ինչպես նաև Շակիրայի ձայնի նոր հնչողության ստեղծման գործում Bizarrap-ի ներդրման համար։ Latin Grammy Awards մրցանակաբաշխության ժամանակ երգը արժանացել է «Տարվա երգ» և «Լավագույն փոփ երգ» մրցանակների[13]։
<ref>
պիտակ՝ «griselda
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:<ref>
պիտակ՝ «
0
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found