«Ծանծաղուտ» Shallow | ||||
---|---|---|---|---|
Լեդի Գագա և Բրեդլի Քուփերի երգը «A Star Is Born» ալբոմից | ||||
Թողարկված | 2018 թվականի սեպտեմբերի 27-ին | |||
Ժանր | Քանթրի և փաուեր փոփ | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 3:37 | |||
Լեյբլ | Interscope | |||
Հեղինակ | Լեդի Գագա, Էնդրյու Ուայեթ, Էնթոնի Ռոսսոմանդո, Մարկ Ռոնսոն | |||
Պրոդյուսեր | Լեդի Գագա, Բենջամին Ռայս | |||
A Star Is Born ալբոմի երգացանկ | ||||
|
«Shallow» (անգլ. թարգմանաբար՝ «Ծանծաղուտ»), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի և դերասան Բրեդլի Քուփերի երգը, որը «Աստղ է ծնվել» ֆիլմի սաունդթրեքն է։ Այն թողարկվել է որպես ֆիլմի առաջին սինգլ[1]։ Երգի հեղինակներն են Լեդի Գագան, ինչպես նաև Էնդրյու Ուայեթը, Էնթոնի Ռոսսոմանդոն, Մարկ Ռոնսոնը[2]։
Երգը առաջադրվել է Գրեմմիի 61-րդ մրցանակաբաշխության չորս անվանակարգում՝ որպես «Տարվա լավագույն ձայնագրություն», «Տարվա լավագույն երգ», «Տարվա լավագույն փոփ կատարում», «Տարվա լավագույն երգ՝ վիզուալ ներկայացման համար»[3]։