«Shut Up and Drive» |
---|
Ռիհաննայի սինգլը |
---|
«Good Girl Gone Bad» ալբոմից |
---|
«Բ» կողմ | "Haunted" |
---|
Թողարկված | 12 հունիսի, 2007 |
---|
Ֆորմատ | CD սինգլ, թվային ներբեռնում, մաքսի սինգլ, picture disc |
---|
Ձայնագրված | 2006; Sunwatch (Սենթ Ջեյմս, Բարբադոս), The Loft Recording Studios (Բրոնքսվիլ, Նյու Յորք) |
---|
Ժանր | նյու վեյվ, R&B, էլեկտրոնիկ ռոք, փոփ |
---|
Երգահան | Bernard Sumner?[1], Պիտեր Հուկ[1], Սթիվեն Մորիս[1], Ջիլիան Գիլբերթ[1], Carl Sturken?[1] և Evan Rogers?[1] |
---|
Տևողություն | 3:33 |
---|
Լեյբլ | Def Jam, SRP |
---|
Պրոդյուսեր | Էվան Ռոդջերս, Կարլ Սթարքեն |
---|
|
|
Ռիհաննայի սինգլների ժամանակագրություն |
---|
|
Shut Up and Drive (հայերեն՝ Լռիր և վարիր), բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երգը, որը թողարկվել է նրա երրորդ՝ Good Girl Gone Bad (2007) ստուդիական ալբոմում։ Երգը գրել են Բերնարդ Սամները, Փիթեր Հուքը, Սթիվեն Մորիսը, Ջիլիան Գիլբերտը, Կարլ Սթրաքենը և Էվան Ռոդջերսը։ Պրոդյուսերավորումը կատարել են Կարլ Սթրաքեն և Էվան Ռոդջերսը։ Թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ, երգը ներկայացվել է ԱՄՆ-ում ռադիոյով 2007 թվականի հունիսի 12-ին, իսկ թողարկումը կատարվել է 2007 թվականի օգոստոսի 27-ին։ «Shut Up and Drive» երգը նյու վեյվ ժանրի է, որն իր մեջ ներառում է 1970-ականների և 1980-ականների ոճերը։ Երգի տեքստում նա խոսում է ավտոմեքենայի և ավտոմասերի մասին՝ ներառյալ 57 Կադիլակը։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ISWC-Net