«Sorry Seems to Be the Hardest Word» | ||||
---|---|---|---|---|
Էլթոն Ջոնի սինգլը | ||||
«Blue Moves» ալբոմից | ||||
«Բ» կողմ | Shoulder Holster | |||
Թողարկված | Նոյեմբերի 1, 1976 | |||
Ֆորմատ | Ձայնապնակ | |||
Ձայնագրված | Մարտի 22, 1976 | |||
Ժանր | փոփ երաժշտություն | |||
Երգահան | Էլթոն Ջոն[1] | |||
Տևողություն | 3:48 | |||
Լեյբլ | Rocket (ՄԹ) MCA (ԱՄՆ) | |||
Պրոդյուսեր | Գուս Դաջեն | |||
Էլթոն Ջոնի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Sorry Seems to Be the Hardest Word» (անգլ. թարգմանաբար՝ «Կներեսը ամենադժվար բառն է թվում»), Էլթոն Ջոնի և Բերնի Թոփինի կողմից գրված երգ։ 1976 թվականին այն ձայնագրվել է Էլթոն Ջոնի կողմից և որպես սինգլ, և որպես «Blue Moves» ալբոմի մաս։ Այն Ջոնի երկրորդ սինգլն էր, որը թողարկվել է The Rocket Record Company-ի կողմից։ Երգը տխուր բալլադ է ռոմանտիկ հարաբերությունների մասին, որոնք, ի վերջո, խզվել են։
Երգը հաջորդ տարի հայտնվել է «Greatest Hits Volume II»-ում, սակայն հեղինակային իրավունքների պատճառով այն ներկայումս այդ ալբոմի կազմում չէ։ Հիմա այն մտնում է «Greatest Hits 1976-1986», «The Very Best of Elton John» և «Greatest Hits 1970-2002» ալբոմների, ինչպես նաև մի շարք այլ ժողովածուների կազմերի մեջ։
Երգը ներառվել է Փոլ Նյումանի հետ 1977 թվականին «Ապտակ» ֆիլմում։