Spelling bee

Spelling bee (անգլ.՝ spell արտաբերել տառերով + bee (պատմ.) - հանդիպում), մրցույթ, որի մասնակիցները պետք է ուղղագրեն բառը, վերարտադրելով դրա գրավոր, բառարանային ձևը։ Սովորաբար, ուղղագրության առաջադրանքները մասնակիցներին տրվում են հաջորդաբար՝ մեծացող դժվարությամբ։ Այս կարգի մրցույթներն առաջին անգամ ի հայտ են եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և բնորոշ են անգլիախոս երկրներում, իսկ դրանցից դուրս՝ անգլերեն սովորելու համատեքստում։ Համեմատած աշխարհի շատ այլ լեզուների հետ, անգլերենը դժվար է սովորել և հաճախ անհամապատասխան ուղղագրություն ունի այնպես որ, նույնիսկ լեզվակիրների համար հաճախ դժվար է վերարտադրել բանավոր խոսքի գրավոր ձևը՝ առանց նախապես իմանալու։ Spelling bee մրցույթները դիտարկվում են որպես կրթական արժեք. նախապատրաստվելը և դրանց մասնակցելը նպաստում են ուսանողների գրագիտության բարձրացմանը և նրանց բառապաշարի ընդլայնմանը։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne