Square Up | |
---|---|
-ի | |
Թողարկված | հունիսի 15, 2018 |
Ժանր | քեյ փոփ |
Լեզու | կորեերեն |
Լեյբլ | YG Entertainment |
Պրոդյուսեր | Յան Հյոն Սոկ |
Square Up (ոճավորված, որպես SQUARE UP), հարավկորեական Blackpink խմբի առաջին մինի ալբոմ։ Թողարկվել է 2018 թվականի հունիսի 15-ին YG Entertainment-ի կողմից[1]։ Ալբոմը հասանելի է երկու տարբերակներով. «BLACK» և «PINK»։ Ներառում է չորս սինգլ։ Ալբոմի առաջին սինգլը «Ddu-Du Ddu-Du»-ն է, իսկ երկրորդը՝ «Forever Young»-ը։ Երկրորդ թողարկումից հետո, Square Up ալբոմը հայտնվեց Gaon Albums հիթ շքերթի գագաթնակետին և Հարավային Կորեայում թողարկելուց 15 օր անց վաճառվեց ավելի քան 179 000 կրկնօրինակ։ Ալբոմը նաև հայտնվեց ամերիկյան Billboard 200-ում 40 համարի տակ՝ դառնալով Blackpink-ի ամենավաճառվող ալբոմը արևմտյան շուկայում, ինչպես նաև ամենաբարձր հիթ-շքերթը այսօրվա դրությամբ կանանց K-pop խմբերի մեջ[2]։