Stay Trippy

«Stay Trippy»
Ջուսի Ջեյի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՕգոստոսի 23, 2013
Ձայնագրված2011-13
ԺանրՀիփ հոփ
Տևողություն1:01:37
Լեզուանգլերեն
ԼեյբլKemosabe Records, Columbia Records
ՊրոդյուսերՎիզ Խալիֆա, Ջուսի Ջեյ, Dr. Luke, Baby E, Crazy Mike, Cirkut, Danny Boy Styles, Nineteen85, ID Labs, J-Bo, Լեքս Լյուգեր, Mike Will Made It, Recollect, Ռիտց Ռեյնոլդս, SAP, Supa Dups, Թիմբալենդ, Young Chop
Ջուսի Ջեյի ալբոմների ժամանակագրություն
Hustle Till I Die
(2009)
Stay Trippy
(2013)
Blue Dream & Lean 2
(2015)
Սինգլներ Stay Trippy  ալբոմից
  1. «Bandz A Make Her Dance»
    Թողարկվել է՝ Սեպտեմբերի 11, 2012
  2. «Show Out»
    Թողարկվել է՝ Հունվարի 25, 2013
  3. «Bounce It»
    Թողարկվել է՝ Հունիսի 25, 2013
  4. «Talkin' Bout»
    Թողարկվել է՝ Հունվարի 27, 2014

«Stay Trippy», ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի երրորդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 23-ին Kemosabe Records և Columbia Records լեյբլների կողմից։ Սա Ջուսի Ջեյի առաջին սոլո ալբոմն է իր Three 6 Mafia խմբից հեռանալուց հետո և ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի Taylor Gang Records լեյբլին միանալուց հետո, ում հետ Ջուսի Ջեյը այս ալբոմում ունի նաև 3 զուգերգ։

«Stay Trippy» ալբոմի թողարկման աշխատանքները տարվել են 2011 թվականից 2013 թվականը։ Ալբոմի պրոդյուսերական աշխատանքերը կատարել են Ջուսի Ջեյը, Վիզ Խալիֆան, Mike Will Made It-ը, Թիմբալենդը և մի շարք այլ պրոդյուսերներ։ Ալբոմը ներառում է զուգերգեր նաև Ջասթին Թիմբերլեյքի, Քրիս Բրաունի, Լիլ Ուեյնի, Թու Չեյնսի, The Weeknd-ի, ASAP Rocky-ի, Wale-ի, Թրեյ Սոնգզի, Յանգ Ջիզիի, Բիգ Շոնի, Փիմփ Սիի, Թրինայի, Yelawolf-ի և Project Pat-ի հետ։

Ալբոմի թողարկումից հետո, այն արժանացել է հիմնականում դրական կարծիքների և գնահատականների երաժշտական քննադատների կողմից։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթ է մտել 4-րդ հորիզոնականով, և առաջին շաբաթում ունեցել է 64,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում[1]։ Ալբոմի 4 սինգլներն են՝ «Bandz A Make Her Dance», «Show Out», «Bounce It» և «Talkin' Bout» երգերը։ Առաջին երեք սինգլները Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել են հորիզոնականներ։ Ջուսի Ջեյը ալբոմը գովազդելու համար նաև ունեցել է շրջագայություններ ASAP Ferg-ի հետ 2013 թվականի ապրիլի 20-ից մինչև նույն տարվա սեպտեմբերը[2]։

  1. Tardio, Andres (2013 թ․ սեպտեմբերի 4). «Hip Hop Album Sales: The Week Ending 9/1/2013». HipHopDX. Cheri Media Group. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4–ին-ին.
  2. DV (2013 թ․ մարտի 7). «Juicy J Announces 'Stay Trippy Tour' w/ A$AP Ferg». The Masked Gorilla. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne