«Stitches», երգ՝ ձայնագրված կանադացի երգիչ և կոմպոզիտոր Շոն Մենդեսի կողմից՝ իր դեբյուտային Handwritten ալբոմի համար, որը թողարկվել է 2015 թվականիմայիսի 5-ին Island և Republic լեյբլների որպես երրորդ սինգլ[2]։ Երգը գրվել է Danny Parker-ի, Teddy Geiger-ի, Daniel Kyriakides-ի կողմից, պրոդյուսերներն են Daylight-ը, Teddy Geiger-ը, Danny Parker-ը։ Սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Միացյալ Թագավորության հիթ-շքերթում (UK Singles Chart) և շատ երկրներում մտել է առաջին տասնյակի մեջ։ 2015 թվականին նոմինացվել է Teen Choice Awards մրցանակին։ Տեսահոլովակը ունի մեծ հայտնիություն, իսկ ԱՄՆ-ում վաճառված օրինակների քանակը գերազանցել է 2 միլիոնը[3]։
↑«The Best Songs of 2015». The New York Times. 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.