Swing

Swing` գրադարան Java ծրագրերի համար գրաֆիկական ինտերֆեյս ստեղծելու համար։ Swing-ը մշակվել է Sun Microsystems-ի կողմից։ Այն պարունակում է մի շարք գրաֆիկական բաղադրիչներ (անգլ.՝ Swing widgets), ինչպիսիք են կոճակները, մուտքագրման դաշտերը, աղյուսակները և այլն։

Swing-ը վերաբերում է JFC դասի գրադարանին, որը գրադարանների հավաքածու է GUI-ների մշակման համար։ Այս գրադարանները ներառում են Java 2D, Accessibility-API, Drag & Drop-API և AWT:


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne