«T.H.E. (The Hardest Ever)» | |
---|---|
![]() | |
Will.i.am-ի, Միք Ջագգերի և Ջենիֆեր Լոպեզի սինգլը | |
Թողարկված | Նոյեմբերի 20, 2011 |
Ֆորմատ | CD սինգլ, Digital Download |
Ձայնագրված | 2011 |
Ժանր | Էլեկտրո-հոփ |
Տևողություն | 4:47 |
Լեյբլ | Interscope |
Պրոդյուսեր | Ջիմմի Այովին |
«T.H.E. (The Hardest Ever)» (հայերեն` Ա.Ե. (Ամենադժվարը երբևէ)), ամերիկացի ռեփեր Will.i.am-ի երգն է Միք Ջագգերի և Ջենիֆեր Լոպեզի հետ համատեղ։ Երգն ազատ է արձակվել 2011 թվականի նոյեմբերի 20-ին iTunes Store-ի միջոցով և ժամեր հետո ներկայացվել է «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում»։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 12-ին։ Երգը ի սկզբանե եղել է Will.i.am-ի «#willpower» չորրորդ ստուդիական ալբոմի սինգլներից մեկը, սակայն չի ընդգրկվել ալբոմում։