TLC | |
---|---|
Թոմասը և Ուոտկինսը 2016 թվականին | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | |
Գործունեություն | 1990-ներկա |
Լեյբլ |
|
Պարգևներ | |
Կայք | officialtlc.com |
Անդամներ | |
Թիոն «T-Boz» Ուոտկինս Ռոզոնդա «Chilli» Թոմաս | |
Նախկին անդամներ | |
Լիզա «Left Eye» Լոպես Կրիստալ Ջոնս | |
TLC (group) Վիքիպահեստում |
TLC («Թի Էլ Սի»), ամերիկյան հիփ հոփ և R&B կանացի խումբ, որը կազմավորվել է 1991 թվականին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Խմբի հիմնական կազմի անդամներն էին Թիոն «T-Boz» Ուոտկինսը, Լիզա «Left Eye» Լոպեսը և Ռոզոնդա «Chilli» Թոմասը։
Խմբի դեբյուտային՝ «Ooooooohhh... On the TLC Tip» (1992) ալբոմը ԱՄՆ-ում վաճառվել է 6 միլիոն օրինակով, սակայն խումբն հայտնիության գագաթնակետին է հասել 1990-ականների կեսերին՝ «CrazySexyCool» (1994) ալբոմի թողարկումից հետո։ Այն դարձել է երաժշտության պատմության ամենաշատ վաճառված ալբոմենրից մեկը՝ վաճառվելով 26 միլիոն օրինակով, որը մինչ օրս հանդիսանում է միակ ալբոմը կանացի խմբի կողմից, որը ադամանդե հավաստագրում է ստացել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) կողմից[2]։ «FanMail»-ը (1999) դարձել է առաջին ալբոմը R&B խմբի կողմից, որը Ձայնագրման ընկերությունների Ճապոնական ասոցիացիայից (RIAJ) միլիոնային հավաստագրում է ստացել[3]։
Ողջ աշխարհում ավելի քան 65 միլիոն օրինակ վաճառելով, TLC-ն հանդիսանում է ամերիկյան ամենավաճառված կանացի խումբը և երկրորդը ողջ աշխարհում՝ զիջելով անգլիական Spice Girls խմբին[4][5]։
Խմբի ինը սինգլ ընդգրկվել են ամերիկյան Billboard Hot 100 չարթի թոփ 10-ում, որոնցից չորդը գլխավորել են այն, («Creep», «Waterfalls», «No Scrubs>» և «Unpretty»)[6]։
Խումբը հանդիսանում է Գրեմմի մրցանակի քառակի հաղթող։ «Billboard» ամսագիրը նրանց ճանաչել է բոլոր ժամանակների մեծագույն տրիո[7]։
2002 թվականին Լիզա Լոպեսի մահից հետո տրիոյի այլ անդամները Լիզային փոխարինելու փոխարեն որոշել են շարունակել գործունեությունը որպես դուետ։
2017 թվականին որոշում են թողարկել TLC անվան ներքո վերջին ալբոմը, սակայն ալբոմի թողարկումից հետո որոշում են շարունակել միասին ելույթ ունենալ։