Tadiran Mastiff | |
---|---|
![]() Mastiff ԱԹՍ-ն Իսրայելի Ռազմաօդային ուժերի թանգարանում | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Արտադրող | ![]() |
Առաջին թռիչք | 1973 |
Շահագործողներ | Իսրայել |
![]() |
Tadiran Mastiff հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Tadiran Electronic Industries կազմակերպության կողմից, որոշ ռազմական պատմաբանների կողմից անվանվում է որպես առաջին ժամանակակից ռազմական ԱԹՍ[1]։ Առաջին թռիչքը կատարվել է 1973 թվականին։ ԱԹՍ-ն ուներ ակտիվ տվյալների հոսքի կապ, որով փոխանցվում էր բարձր ճշգրտության տեսաազդանշան։
ԱԹՍ-ն ունենալով տեսահաղորդման բարձր որակ և 7 ժամից ավել օդում մնալու հնարավորություն տվեց իսրայելյան զինված ուժերին աննախադեպ առավելություն մարտավարական իմաստով, հետախուզության խորության և տեղեկությունների ստացման արագության իմաստով[2]։
1973 Արաբա-իսրայելական պատերազմից հետո Իսրայելի պաշտպանության բանակը առաջադրեց խնդիր տալու հնարավորություն մարտական հրամանատարությանը տեսնել «բլրից այն կողմ»։ Համաձայն առաջին տեխնիկական առաջադրանքի այս գործողություններ կատարող սարքը պետք է ունենար կարողություն կրել 10 կիլոգրամ օգտակար բեռ 30–50 կիլոմետր հեռավորության վրա։
Tadiran Electronic-ը սկսեց նախագծել Mastiff Mini RPV (Remote Piloted Vehicle, հեռակառավարվող սարք)։ Tadiran Mastiff սարքը թողարկելուց ի վեր այն երեք անգամ մոդեռնիզացվել է և երկար ժամանակ օգտագործվել իսրայելական զինված ուժերի կողմից։ Այս սարքի մասնակցությամբ ամենահանրահայտ դեպքն է երբ, 1982 թվականի Լիբանանյան պատերազմի ժամանակ Tadiran Mastiff սարքի տեսախցիկը նկարել էր Յասեր Արաֆաթին[3]։