Taylor Swift: The Eras Tour անգլ.՝ Taylor Swift: The Eras Tour | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական ֆիլմ և համերգային ֆիլմ |
Հիմք | The Eras Tour? |
Թվական | հոկտեմբերի 13, 2023[1] և նոյեմբերի 3, 2023[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Sam Wrench?[3] |
Պրոդյուսեր | Թեյլոր Սվիֆթ |
Դերակատարներ | Թեյլոր Սվիֆթ |
Երաժշտություն | Թեյլոր Սվիֆթ |
Նկարահանման վայր | SoFi Stadium?[3] |
Տևողություն | 165 րոպե[4] |
Պաշտոնական կայքէջ |
«Taylor Swift: The Eras Tour»[Ն 1], ամերիկյան համերգային ֆիլմ, որը փաստավավերագրել է Eras Tour-ը՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգային շրջագայությունը 2023-2024 թվականներին։ Ֆիլմի ռեժիսորը Սվիֆթի պրոդյուսեր Սեմ Վրենչն է և տարածվել է AMC Theaters-ի և Cinemark Theatres-ի կողմից, թողարկվել է 2023 թվականի հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում և ամբողջ աշխարհում՝ հոկտեմբերի 13-ին[5][6]։
Խոշոր կինոստուդիաների հետ (Big Five studios)[Ն 2] բանակցությունները ձախողվելուց հետո Սվիֆթը աննախադեպ դիստրիբյուտորական պայմանագիր է կնքել AMC և Cinemark կինոթատրոնների ցանցերի հետ[7]։ Նկարահանումները տեղի են ունեցել 2023 թվականի օգոստոսին Ինգլվուդի (Կալիֆոռնիա) Սոու-Ֆայ Ստեդիում մարզադաշտում կայացած երեք համերգների ժամանակ, և SAG-AFTRA արտիստների և սցենարիստների միությունը թույլ է տվել շարունակել արտադրությունը 2023 թվականի գործադուլի պայմաններում՝ Պրոդյուսերների դաշինքի հետ նրանց դիմակայությունում։ Նույն ամսվա վերջին Սվիֆթը հայտարարել է The Eras Tour ֆիլմի մասին, որը անակնկալ կերպով գրավել է ստուդիաներին և կինովարձողներին և ստիպել հետաձգել մի քանի ֆիլմերի թողարկման ամսաթվերը (օրինակ՝ «Սատանային վտարողը։ Հավատացյալը» (The Exorcist: Believer), «Սովորական հրեշտակները» և «Ի՞նչ կլինի հետո»), որոնք նախատեսված էին հոկտեմբերի 13-ին կամ ավելի մոտ։
Ֆիլմի թողարկման ոչ սովորական ռազմավարությունը մեծ արձագանք է գտել մամուլում․ շատ լրագրողներ և ոլորտի ներկայացուցիչներ բարձր են գնահատել Սվիֆթի որոշումը՝ շրջանցելու ստուդիաները և ուղղակիորեն կինոթատրոնների հետ համագործակցելու համար։ Ֆիլմը զգալի պահանջարկ է վայելել՝ ԱՄՆ-ում նախնական վաճառքի առաջին օրը հավաքելով ռեկորդային 37 միլիոն դոլար։ 2023 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ ֆիլմը կինովարձույթում հավաքել է ավելի քան 250 միլիոն դոլար։ Այսպիսով՝ The Eras Tour-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաշխարհային վարձույթում ամենաբարձր եկամուտ ունեցող համերգային ֆիլմը[8]։
<ref>
պիտակ՝ «Puck
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found