«Tell All the People» | ||||
---|---|---|---|---|
The Doors-ի սինգլը | ||||
«The Soft Parade» ալբոմից | ||||
«Բ» կողմ | Easy Ride | |||
Թողարկված | Հունիս, 1969 | |||
Ֆորմատ | CD, 7" վինիլ | |||
Ձայնագրված | Հոկտեմբեր 1968 | |||
Ժանր | պսիխոդելիկ ռոք, սիմֆոնիկ ռոք | |||
Տևողություն | 3:24 | |||
Լեյբլ | Elektra | |||
Պրոդյուսեր | Փոլ Ա. Ռոթշիլդ | |||
The Doors-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Tell All the People-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է[1]։ Երգը ընդգրկվել է խմբի չորրորդ ստուդիական ալբոմում՝ The Soft Parade-ում 1969 թվականին։ Թողարկվել է որպես ալբոմի երրորդ սինգլ նույն թվականին և սինգլի Բ կողմը եղել է Easy Ride երգը։ Երգը նաև հայտնի է "Follow Me Down" վերնագրով, այն պատճառով, որ երգի մեջ հաճախ է կրկնվում այդ արտահայտությունը։ Երգը զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը Ամերիկայի չարթերում։
The Soft Parade ալբոմի բոլոր երգերը վերագրվել են միայն խմբի այն անդամներին, որոնք գրել են դրանք և ոչ թե ամբողջ խմբին, ինչպես նախկինում ձայնագրված ալբոմների ժամանակ։ Դա տեղի է ունեցել նրա պատճառով, որ խմբի վոկալիստ Ջիմ Մորիսոնը չի ցանկացել որպեսզի ինչ որ մեկը մտածի թե ինքն է գրել Tell All the People երգի բառերը որտեղ լսողներին ասվում է "...get your guns" ("...վերցրեք ձեր զենքերը")[2]: