The Bodyguard: Original Soundtrack Album | ||||
---|---|---|---|---|
Ուիթնի Հյուսթոնի սաունդթրեքի ալբոմ | ||||
Թողարկված | 17 նոյեմբերի, 1992 | |||
Ձայնագրված | 1991-1992 թվականներ | |||
Ժանր | բեմական երաժշտություն, փոփ և ժամանակակից R&B | |||
Տևողություն | 57:44 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Arista | |||
Պրոդյուսեր | Դևիդ Ֆոսթեր, Նարադա Մայքլ Ուոլդեն, Էլ Էյ Ռեյդ, Բեյբիֆեյս, Դերիլ Սիմոնս, Բիբի Ույնանս, Ուոլտեր Աֆանասեֆ, Իեն Դևենի, Էնդի Մորիս, Ռոբերտ Քլիվիլ, Դևիդ Քոուլ, Դենի Կորչեր, Չարլի Մոդնայթ, Ռոյ Լոտ Գործադիր պրոդյուսերներ՝ Քլայվ Դևիս, Ուիթնի Հյուսթոն, Jazz Summers, Թիմ Պերի | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
Ուիթնի Հյուսթոնի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ The Bodyguard: Original Soundtrack Album ալբոմից | ||||
|
The Bodyguard (հայերեն՝ «Թիկնապահը»), «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեքը, որ թողարկվել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին Arista Records լեյբլով։ Ներառում է ինչպես Ուիթնի Հյուսթոնի, այնպես էլ այլ կատարողների երգեր։ Ալբոմի համապրոդյուսերներն են եղել Ուիթնի Հյուսթոնն ու Քլայդ Դևիսը։ Սաունդթրեքի շնորհիվ Ուիթնի Հյուսթոնը դարձել է առաջին երգչուհին, ում հաջողվել է վաճառել ալբոմի՝ մեկ միլիոնից ավելի օրինակ մեկ շաբաթվա ընթացքում 1991 թվականի մայիսից ի վեր, երբ ներդրվել է վաճառքի մոնիթորինիգի Nielsen SoundScan նոր համակարգը։ Սաունդթրեքն արժանացել է «Գրեմմիի» Տարվա լավագույն ալբոմ անվանակարգում և ստացել տասնյոթակի պլատինե հավաստագիր Ամերիկայի ձայնագրման ընկերությունների միության կողմից 1999 թվականի նոյեմբերի 1-ին[1]։ Ամբողջ աշխարհում վաճառվել է ալբոմի ավելի քան 44 միլիոն օրինակ[2], ինչի շնորհիվ այն դարձել է ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը պատմության մեջ։