The Game Tour

The Game Tour, բրիտանական Queen ռոք խմբի համերգային շրջագայությունը, որը կայացել է 1980 թվականին՝ ի աջակցություն խմբի The Game ալբոմի։ Շրջագայության առաջին ելույթը կայացել է Հարավային Ամերիկայում։ Բուենոս Այրես քաղաքում խումբը ունեցել է 300,000 հանդիսատես, որը աննախադեպ էր Արգենտինայում մինչև 1982 թվականը[1]։ Երկու հաջորդող գիշերային համերգների Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում համերգին մասնակցել են 131,000 և 120,000 հանդիսատես[2]։ Սա միակ շրջագայությունն էր, որտեղ Queen-ը 5 համերգ էր նախատեսել Վենեսուելայի Կարակաս մայրաքաղաքում։ Բայց, սեպտեմբերի 27-ին, նրանց երրորդ համերգից հետո, Վենեսուելայի կառավարությունը 8-օրյա սուգ է հայտարարում երկրում, պատճառը նախկին նախագահ Ռոնուլո Բետանքորթի մահն էր։ Սպասվողերու համերգները չեղարկվեցին և փոխհատուցվեցին 50,000 երկրպագուների տոմսերը։

  1. «Queen's Flashy Rock». The Washington Post. 1982 թ․ հուլիսի 27.
  2. Henke, James (1981 թ․ հունիսի 11). «Queen Holds Court in South America». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 9-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne