«The Globe Sessions» | |
---|---|
-ի սինգլը | |
Ֆորմատ | երաժշտական սթրիմինգ |
Ժանր | քանթրի ռոք |
Լեյբլ | A&M Records |
Պրոդյուսեր | Ռիք Ռուբին |
«The Globe Sessions», ամերիկացի երգչուհի Շերիլ Քրոուի երրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1998 թվականին։ 1999 թվականին սկավառակը ստացել է երկու Գրեմմի մրցանակ՝ Գրեմմի լավագույն ռոք ալբոմի համար և Best Engineered Album, Non Classical, դրան ավելացրած նաև՝ Գրեմմի տարվա ալբոմի համար և Լավագույն կանացի փոփ վոկալ կատարման համար անվանակարգերը։ «The Globe Sessions»-ը բրիտանական UK Albums Chart-ում հասել է երկրորդ հորիզոնականին[1] և հինգերորդ հորիզոնականին՝ ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթում[2]։ 2008 թվականի հունվարին ԱՄՆ-ում վաճառքը գերազանցել է 2 մլն օրինակը[3]։