«The Hills» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
The Weeknd-ի սինգլը | ||||
«Beauty Behind the Madness» ալբոմից | ||||
Թողարկված | Մայիսի 27, 2015 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | 2015 | |||
Ժանր | Ալտերնատիվ R&B | |||
Տևողություն |
| |||
Լեյբլ | ||||
Պրոդյուսեր |
| |||
The Weeknd-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«The Hills», կանադացի երգիչ The Weeknd-ի երգ, որը թողարկվել է 2015 թվականի մայիսի 27-ին՝ որպես նրա երկրորդ՝ «Beauty Behind the Madness» ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[1]։ Այն քննադատների կողմից բարձր գնահատականների է արժանացել[2][3]՝ հայտնվելով մի շարք տարեվերջյան ցանկերում[4]։ Երգչի հայրենի Կանադայում երգն առաջին հորիզոնական է զբաղեցրել։ ԱՄՆ-ում այն զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականը՝ փոխարինելով իր նախորդ՝ «Can't Feel My Face» երգը։ Այն նաև ընդգրկվել է Միացյալ Թագավորության, Իռլանդիայի, Գերմանիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի չարթերի լավագույն տասնյակում։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է եղել Գրանթ Սինգերը, թողարկվել է 2015 թվականի մայիսի 27-ին։
2019 թվականի մայիսին «The Hills» երգն ադամանդե է հավաստագրվել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից՝ ավելի քան 10 միլիոն օրինակներով վաճառվելու համար։ Այսպիսով այն դարձել է The Weeknd-ի առաջին ձայնագրությունը, որն ադամանդե հավաստագրում է ստացել[5]։