The Look of Love

«The Look of Love»
Մադոննաի երգը
Ժանրփոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլSire Records և Warner Bros. Records
ՀեղինակՄադոննա
ՊրոդյուսերՄադոննա

«The Look of Love» (անգլ. թարգմանաբար՝ «Սիրո հայացք»), ամերիկացի երգչուհի Մադոննայի երգը, որը ձայնագրվել է «Ո՞վ է այս աղջիկը» ֆիլմի սաունդթրեքի համար։ Թողարկվել է 1987 թվականի նոյեմբերի 25-ին, որպես ալբոմի երրորդ և վերջին սինգլ։ Երգը գրել է Մադոննան, ստեղծման ոգեշնչման աղբյուր է դարձել «Պատուհան դեպի բակ» ֆիլմում Ջեյմս Ստյուարտի խաղը։

Երգը սկսվում է դանդաղ մինուսից, որտեղ հնչում են բասային գիծ և հարվածային գործիքներ, իսկ հետո մտնում է Մադոննայի վոկալը։ Քննադատների կողմից երգը համարվել է որպես ամբողջ ալբոմի «մարգարիտ»։ Երգը կարողացել է հասնել Բելգիայի, Իռլանդիայի, Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների թոփ տասնյակում։ Ինչպես նաև այն հայտնվել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի հիթ-շքերթներում՝ հասնելով European Hot 100 Singles մրցույթի թոփ քսանյակին։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne