The Works Tour | ||||
---|---|---|---|---|
Queen | ||||
Անցկացման վայր | համաշխարհային | |||
Ալբոմ | The Works | |||
Տուրի սկիզբ | 1984 թվականի օգոստոսի 24 | |||
Տուրի ավարտ | 1985 թվականի մայիսի 15 | |||
Ընդհանուր քանակ | 48 | |||
Տուրերի ժամանակագրություն | ||||
|
The Works Tour, բրիտանական Queen ռոք-խմբի ամենամեծ համերգային շրջագայություններից մեկը։ Այդ շրջագայության շրջանակներում Queen-ն այցելել է Rock in Rio ռոք-փառատոն, ինչպես նաև VHS-ում թողարկել են երկու համերգային ձայնագրություններ՝ «Live in Rio» և «We Are the Champions: Final Live in Japan», որոնք ձայնագրվել են 1985 թվականի հունվարի 12-ին և 19-ին Ռիո դե Ժանեյրոյում և նույն թվականի մայիսի 11-ին՝ Տոկիոյի Yoyogi National Gymnasium-ում։
Բեմի ձևավորումը «Մետրոպոլիս» ֆիլմի հիման վրա է կատարվել՝ բեմի հետևի մասում օգտագործվել են պտտվող հսկայական ատամնավոր անիվներ և վառ լուսավորությամբ քաղաքային տեսարան։
Համերգներին ելույթ ունեցան խմբի բոլոր անդամները, ինչպես նաև Սփայք Էդնին, որը նվագում էր սինթեզատոր։
Խումբը տվել է մի քանի համերգներ Հարավային Աֆրիկայում ապարտհեյդի ժամանակաշրջանի թեժ պահին՝ անտեսելով արտաքին աշխարհի մշակութային բողոքը և ենթարկվել է այնպիսի երաժշտական հրատարակչությունների քննադատությանը՝ ինչպիսին է NME[1]: