The Cure | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ժանրեր | պոստ փանկ գոթիկ ռոք ալտերնատիվ ռոք նոր ալիք |
Գործունեություն | 1976-ներկա |
Լեյբլ | Hansa Records Fiction Records (1978-2002) Geffen Records (2002-2003-ից մինչև ներկա) |
Պարգևներ | |
Կայք | thecure.com |
Անդամներ | |
Ռոբերտ Սմիթ Սայմոն Գելափ Ռոջեր Օ’Դոնել Ջեյսոն Քուփեր Ռիվզ Գեբրելս | |
Նախկին անդամներ | |
Լոլ Թոլհերսթ Մայքլ Դեմփսի Մեթյու Հարթլի Ֆիլ Թորնելի Էնդի Անդերսոն Բորիս Ուիլյամս Փորլ Թոմփսոն Փերի Բեմոունթ | |
![]() |
The Cure, բրիտանական ռոք խումբ, որ ձևավորվել է Անգլիայի Քրոուլի բնակավայրում (անգլ.՝ Crawley) 1976 թվականին։ Գոյության ընթացքում խմբի կազմը մեկ անգամ չէ, որ փոփոխության է ենթարկվել, նրա միակ անփոփոխ մասնակիցը մնում է մենակատար, վոկալիստ, կիթառահար և երգերի հեղինակ Ռոբերտ Սմիթը։
Խումբը ձևավորվել է 1970-ական թվականների վերջում՝ պոստփանկի և նոր ալիքի բումի շրջանում, որ Մեծ Բրիտանիայում եկել էին փոխարինելու փանք ռոքին։ Խմբի առաջին սինգլը կոչվում էր «Killing an Arab», իսկ առաջին ձայնասկավառակը՝ Three Imaginary Boys (1979): 1980-ական թվականներին The Cure խումբը ձայնագրեց նիհիլիստական, խավար և ողբերգությամբ լի աշխատանքներ։ Pornography (1982) ձայնասկավառակի թողարկումից հետո խմբի գոյությունը դրվեց հարցականի տակ, և Սմիթը որոշեց փոխել նրա ոճը։ Սկսած «Let’s Go to Bed» (1982) սինգլից՝ The Cure-ը սկսեց ավելի հաճախ ձայնագրել թեթև, փոփ երաժշտությանն ուղղվածություն ունեցող երգեր։ 1980-ական թվականների վերջին հաջող ձայնասկավառակների շարքի շնորհիվ՝ The Cure-ի ճանաչվածությունը աճում էր, այդ թվում՝ ԱՄՆ-ում, որտեղ «Lovesong», «Just Like Heaven» և «Friday I’m in Love» երգերը հայտնվեցին Billboard Hot 100-ում։ 1990-ական թվականների սկզբին The Cure խումբը դարձավ ամենահայտնի խմբերից մեկը ալտերնատիվ ռոքի ժանրում։ 2004 թվականի տվյալներով՝ բոլոր ձայնասկավառակների կրկնօրինակների գումարային թիվը կազմել է 27 միլիոն[1]։ Ավելի քան երեսուն տարվա ընթացքում The Cure-ը թողարկել է 13 ստուդիական ալբոմ և 39 սինգլ։