Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
The Resistance Muse խմբի ալբոմ | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
-ի | ||||
Թողարկված | 14 Սեպտեմբեր, 2009 | |||
Ձայնագրված | 2008-2009, Բելլինի, Կոմո լիճ, Իտալիա | |||
Ժանր | Ալտերնատիվ ռոք, Սիմֆոնիկ ռոք | |||
Տևողություն | 54:18 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Mushroom Records, Helium 3 | |||
Պրոդյուսեր | Muse | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ The Resistance ալբոմից | ||||
|
The Resistance, բրիտանական Muse խմբի հինգերորդ ալբոմն է, թողարկվել է 2009 թ. սեպտեմբերի 11-ին Իտալիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում, սեպտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայում և սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում և Կանադայում։ Սա առաջին ալբոմն էր, որի պրոդյուսերական ողջ աշխատանքը կատարվել է խմբի կողմից։ Թողարկումից առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց ալբոմի 451 հազար օրինակ, ինչը այդ տարի ռեկորդ դարձավ Մեծ Բրիտանիայում։ 19 երկրի հիթ-շքերթներում ալբոմը մեկնարկեց 1-ին հորիզոնականից և զբաղեցրեց 3-րդ տեղը ԱՄՆ-ում։ Ալբոմից թողարկվեց 4 սինգլ՝ «Uprising», «Undisclosed Desires», «Resistance» և «Exogenesis: Symphony», որը թողարկվել է միայն ԱՄՆ-ում։
Այս ալբոմով խումբը վաստակեց բազում մրցանակներ, այդ թվում իրենց առաջին Grammy-ի Լավագույն Ռոք-ալբոմ մրցանակը։ Ալբոմին սատարող խմբի շրջագայությանը սկսվեց 2009 թվականի հոկտեմբերի 22-ին Ֆինլանդիայում։ Բոլոր երգերի հեղինակն է խմբի ղեկավար Մեթյու Բելլամին։ Ընդհանուր տևողությունը՝ 54 րոպե 18 վայրկյան։