This Love

«This Love» (հայերեն՝ «Այս սերը»), ամերիկյան Maroon 5 փոփ-ռոք խմբի «Songs about Jane» ալբոմի երկրորդ սինգլը։ Թողարկվել է 2004 թվականի հունվարի 27-ին։

Երգի տեքստը հիմնված է Ադամ Լևինի և նրա նախկին ընկերուհու բաժանման վրա։ Երգը գրվել է նրա կյանքի հուզականորեն ծանր ժամանակահատվածում։ Նա նաև բնութագրել է երգի տեքստը որպես չափազանց էրոտիկ։

Երգը ներառվել է բազմաթիվ հիթ-շքերթների առաջին տասնյակում՝ գլխավորելով Billboard ամսագրի մի քանի հիթ-շքերթներ, այդ թվում՝ հասնելով «Hot Adult Top 40 Tracks» հիթ-շքերթի առաջին հորիզոնականին։ Երաժշտական տեսահոլովակը դիմավորվել է բանավեճերով, որոնք առաջացել են Լևինի և նրա ընկերուհու միջև ինտիմ տեսարանները։ Երգը հաղթել է «Լավագույն նոր երգ» անվանակարգում և ստացել է «MTV Video Music Award» մրցանակը, ինչպես նաև դարձել է 2004 թվականի երրորդ ամենահայտնի երգը։

Երգը զբաղեցրել է «Եվրոպա պլյուս» ռուսական ռադիոկայանի «Еврохит Топ 40» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, այն զբաղեցնելով ընդհանուր առմամբ 31 շաբաթ[1]։ 2006 թվականի փետրվարին երգը խմբին բերել է երկրորդ «Գրեմմի» մրցանակը, այս անգամ՝ «Լավագույն վոկալ փոփ կատարում դուետով կամ խմբով» անվանակարգում։ 2007 թվականին այն նաև կատարվել է «The Tonight Show with Jay Leno» շոուի ժամանակ։ Երգը նաև օգտագործվել է «Lipton: Yellow Label» թեյի գովազդային հոլովակում։

  1. eurohittop40.ru: Maroon 5 — This Love

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne