Thor-2R կամ Thor 5, կապի արբանյակ, որը պատկանում է Օսլոյում տեղակայված նորվեգական Telenor Satellite Broadcasting ընկերությանը։ Նախատեսված է Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հեռուստատեսային հեռարձակումներ ապահովելու համար։ Նախագծման աշխատանքները իրականացրել է Orbital Sciences Corporation ընկերությունը[1][2]։