«Too Good», կանադացի երգիչ Դրեյքի երգն իր չորրորդ՝ Views ստուդիական ալբոմից։ Թողարկվել է 2016 թվականի հուլիսի 26-ին որպես հինգերորդ սինգլ OVO, BBK, Young Money, Cash Money և Republic լեյբլներում Ռիհաննայի մասնակցությամբ։ Երգը հեղինակներն են՝ Դրեյք, Robyn Fenty, Paul Jefferies, Maneesh Bidaye, Dwayne Chin-Quee, Andrew Hershey, Andre Sutherland, A. Martin, պրոդյուսերները՝ Nineteen85 և Supa Dups[2][3][4]։ Սինգլն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում (UK Singles Chart) և ընդգրկվել քսան լավագույն երգերի ցանկում աշխարհի տարբեր երկրներում։ Մեծ Բրիտանիայում (և ԱՄՆ-ում) սինգլի տպաքանակը գերազանցել է 0,6 մլն օրինակը, և այն ստացել է պլատինե կարգավիճակ[5]։